Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու

Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու

Tue, 06 Oct 2026 13:45:53 +0400


Փաշինյանն ինքն է իրեն հասցրել այն վիճակին, որ այսօր մի բառ անգամ չի կարող ասել Շաքիի ողբերգական դեպքի մասին։ Ի՞նչ ասի, ո՞նց ասի, որ Ադրբեջանը չբարկանա։ Շաքիի ողբերգության մասին չի խոսում ոչ թե որովհետև չգիտի՝ ինչ ասել, այլ որովհետև վախենում է՝ ասածի գինը իշխանության պահպանման համար վտանգավոր լինի։ Ձևը գտել է․ դեպքից մի քանի օր հետո իր նազիր-վեզիրներին հրահանգել է հեռվից մոտենալ հարցին։ Երեկ, օրինակ, Պետրոսը Նարեկ Կարապետյանին մոտավորապես այսպիսի բան էր ասում․
-Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու։ Պատասխանատվություն վերցնո՞ւմ եք։

Այսինքն՝ ողբերգության մեջ առաջին հարցը ոչ թե այն է, թե ինչ է եղել մեր քաղաքացիների հետ, այլ՝ ինչ կլինի, եթե ադրբեջանցուն չհանձնենք։ Փաստորեն Փաշինյանը Պետրոսի բերանով խոսում է։

Արամ Սարգսյանն էլ նույն աշխատանքը կատարում էր ավելի դրամատիկ ձևով՝ ադրբեջանցի զինվորին, հավանաբար, սեռական բռնության են ենթարկել։
Մյուսների մասին էլ չասեմ։

Իսկ մոր՝ երեխաների աչքի առաջ գնդակահարվելու, մի ամբողջ ընտանիքի ահաբեկման, մարդկանց կրած ֆիզիկական ու հոգեբանական տառապանքի մասին՝ լռություն։

Որովհետև խնդիրը ժողովուրդը չէ։ Խնդիրը Փաշինյանի իշխանությունն է։

Նա հիմա ոչ թե ժողովրդին է պաշտպանում հնարավոր հետևանքներից, այլ ինքն իրեն՝ քաղաքական հետևանքներից։ Աթոռը հանկարծ չկորցնի։ Ոչ թե մտածում է՝ ինչպես պաշտպանել այդ ընտանիքի արժանապատվությունը, այլ՝ ինչպես չփչացնել իր խաղաղության հեքիաթը։ Ոչ թե՝ «Ի՞նչ եղավ մեր քաղաքացիների հետ», այլ՝ «Ի՞նչ կասի Ադրբեջանը, եթե սա բարձրաձայնենք»։
Նրա գործողությունների տրամաբանությունը պարզ է․

Ադրբեջանին չնեղացնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Խաղաղության միֆը չփլեցնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Հասարակությանը վախեցնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Ու դա պիտի անեն իր նազիր-վեզիրները։

Ադրբեջանցուն պետք է հնարավորինս արագ կարմիր բանտիկով փաթեթավորել ու հանձնել, որպեսզի Փաշինյանի իշխանությունը անվտանգ մնա։

Ի վերջո, նա հասել է այն վիճակին, երբ խաղաղությունը պահպանելու անունով ստիպված է առաջին հերթին սեփական իշխանությունը պահպանել։ Նրա համար այսօր ամենավտանգավորը ոչ թե այն է, ինչ կարող է պատահել ժողովրդին, այլ այն, ինչ կարող է պատահել իր իշխանությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համաձայնեցնում են երեք առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը

Համաձայնեցնում են երեք առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը Tue, 17 Nov 2026 17:30:56 +0400 Ռուսաստանը, Միացյալ…

9 րոպե ago

Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք․ Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք․ Աղվան Վարդանյանի հայտարարությունը Tue,…

25 րոպե ago

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. դատախազ

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. դատախազ Tue, 17 Nov 2026 17:11:00 +0400 Latest news from…

29 րոպե ago

Պատվիրատուներից մեկը Մհեր Ախտոյանն ա. Վալոդյա Գրիգորյանի հորեղբայրը բացահայտումներ է անում

Պատվիրատուներից մեկը Մհեր Ախտոյանն ա. Վալոդյա Գրիգորյանի հորեղբայրը բացահայտումներ է անում Tue, 17 Nov 2026…

38 րոպե ago

Ուկրաինական հակամարտության կարգավորումն ու Եվրոպայի հարցը՝ ըստ Հաքան Ֆիդանի

Ուկրաինական հակամարտության կարգավորումն ու Եվրոպայի հարցը՝ ըստ Հաքան Ֆիդանի Tue, 17 Nov 2026 17:00:51 +0400…

39 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանի գործով հարցաքննության տեսագրությունը լսելի չէ. ինչ է անելու դատարանը

Վալոդյա Գրիգորյանի գործով հարցաքննության տեսագրությունը լսելի չէ. ինչ է անելու դատարանը Tue, 17 Nov 2026…

54 րոպե ago