Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Tue, 06 Oct 2026 17:43:07 +0400


Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Պարտատոմսերով թույլատրվել են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Անժամկետ պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է 13,25%, որից հետո կիրառվելու է լողացող տոկոսադրույք։

Թողարկումը նախատեսված էր Յունիբանկի բաժնետերերի համար՝ ընդլայնելով նրանց երկարաժամկետ ներդրումային հնարավորությունները։ Յունիբանկը Հայաստանում առաջինն էր, որ 2025 թվականին թողարկեց անժամկետ պարտատոմսեր։ Նոր գործիքի ներդրումը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը։

Բանկի թողարկած և Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը գերազանցում է 50 մլրդ ՀՀ դրամը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներողությունը չանցավ․ Սեուլը Կիևից հետ է կանչում իր դեսպանին

Ներողությունը չանցավ․ Սեուլը Կիևից հետ է կանչում իր դեսպանին Thu, 08 Oct 2026 16:30:12 +0400…

8 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը երրորդ երկրների միջնորդությանն է դիմելու

«Ուժեղ Հայաստան»-ը երրորդ երկրների միջնորդությանն է դիմելու Thu, 08 Oct 2026 16:26:28 +0400 Latest news…

12 րոպե ago

Հոգնել ենք ամեն անգամ նույն պատասխանը լսելուց

Հոգնել ենք ամեն անգամ նույն պատասխանը լսելուց Thu, 08 Oct 2026 16:25:00 +0400 Latest news…

14 րոպե ago

Ո՞ւմ ԴՆԹ-ներն են հանձնվել Ադրբեջանին. Ծնողները զայրացած են

Ո՞ւմ ԴՆԹ-ներն են հանձնվել Ադրբեջանին. Ծնողները զայրացած են Thu, 08 Oct 2026 16:20:50 +0400 Latest…

18 րոպե ago

Վեց դեպք ունենք, որ արտաշիրիմում են արել

Վեց դեպք ունենք, որ արտաշիրիմում են արել Thu, 08 Oct 2026 16:18:24 +0400 Latest news…

20 րոպե ago

Անհնարինը՝ ակնհայտ

Անհնարինը՝ ակնհայտ Thu, 08 Oct 2026 16:15:11 +0400 Ժամանակին, երբ «Սասնա ծռերը» խոսում էին Հայաստանում…

23 րոպե ago