Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան

Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան

Wed, 07 Oct 2026 14:45:24 +0400


Փաշինյանն ասում է՝ պետությունը ես եմ, ժողովուրդը ինձ լեգիտիմություն է տվել խոսել պետության անունից։ Բայց դա ասում է այնպիսի իրավիճակներում, երբ իրեն ձեռք է տալիս պետություն լինել և օգտագործել պետական լծակները։

Շաքիի ողբերգության ժամանակ էլ նույնը պիտի ասեր՝ ես եմ պետությունը, ես եմ ժողովրդի անվտանգության պատասխանատուն։ Եվ ոչ թե ընկներ ու, ինչպես 8 տարի, մեղավորներ փնտրեր։ Ժողովուրդը հենց նման պատասխանատու խոսքի էր սպասում։
Բայց չորսօրյա լռությունից հետո Փաշինյանը խոսեց ու ավելի լավ կլիներ՝ չխոսեր։ Խոսում է Ադրբեջանի մոլորյալ զինվորի մասին, որը սահմանը հատել ու եկել էր ասես «Սոչի կամ Յալթա հանգստանալու»։ Խոսեց, թե ինչպես է քարերով ու սարերով մագլցել ու ինչ մառախլապատ է եղել։

Բայց եթե Հայաստանի իրավապահներն արդեն քրեական վարույթ են սկսել, եթե կան վիրավորված քաղաքացիներ, եթե կա ձերբակալված զինծառայող, ապա վարչապետի առաջին հարցը պիտի լիներ ոչ թե՝ ինչպե՞ս ադրբեջանցին հասավ այստեղ, այլ՝ ինչո՞ւ պետությունը չկարողացավ նրան հայտնաբերել մինչև նա հասավ հայի տուն։
Որտե՞ղ էր պետությունը։

Ադրբեջանական կողմը հայկական կողմին դեռ սեպտեմբերի 29-ին տեղեկացրել էր, որ զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա կարող էր անցած լինել Հայաստանի սահմանը։ Դրանից հետո որոնումներ էին իրականացվում։ Բայց հոկտեմբերի 1-ին զինված մարդը հայտնվեց Շաքիի բնակելի տանը և կրակեց Հայաստանի քաղաքացու վրա։
Ուրեմն հարցը միայն սահմանը հատելու մասին չէ։

Ինչպե՞ս է զինված մարդը հայտնվել Հայաստանի բնակավայրում։ Ինչո՞ւ որոնումների ընթացքում նրան չեն հայտնաբերել։ Ինչո՞ւ բնակիչներին չեն զգուշացրել։

Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ հայ մայրը սեփական տանը, իր երեխաների ներկայությամբ, հայտնվել է զինված ադրբեջանցու առաջ։
Սա արդեն ոչ թե ադրբեջանցի զինծառայողի, այլ Հայաստանի պետության անվտանգության համակարգի հարցն է։
Պետությունը միայն այն չէ, որ դեպքից հետո գալիս, ձերբակալում մարդուն և քրեական վարույթ է հարուցում։

Պետությունը նաև այն է, որ քաղաքացին մինչև այդ պահը պաշտպանված լինի։

Ու եթե Փաշինյանը ասում է՝ «պետությունը ես եմ», ապա Շաքիի դեպքում պիտի ընդունի նաև դրա երկրորդ մասը՝ պետական պատասխանատվությունն էլ ես եմ։

Բայց այդ պատասխանատվության մասին չորսօրյա լռությունից հետո նրա խոսքում շատ ավելի քիչ բան կար, քան ադրբեջանցի զինծառայողի մասին բացատրություններում։
Եվ վերջում՝ ամենապարզ հարցը։

Ինչո՞ւ Փաշինյանը մանրամասն խոսեց միայն այն ժամանակ, երբ արդեն առաջացել էր ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանին վերադարձնելու կամ չվերադարձնելու հարցը։

Հանրությունը նրան չէր սպասում որպես ադրբեջանցի զինծառայողի փաստաբանի։

Հանրությունը սպասում էր պետության ղեկավարին։ Իսկ նա չկար։ Կար միայն սահմանը հատած, հայ մոր վրա իր տան մեջ կրակած ադրբեջանցի զինվորի փաստաբանը։

Եվ, բնական է, երբ մարդիկ ասում են․ «Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

11 րոպե ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

26 րոպե ago

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

42 րոպե ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

56 րոպե ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

57 րոպե ago

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…

1 ժամ ago