Ազատ առեւտրի դարաշրջանն ավարտվել է․ Մարկո Ռուբիո
Wed, 07 Oct 2026 19:30:58 +0400
Միացյալ Նահանգների եւ այլ երկրների հետ համաձայնագրերի կնքմամբ ազատ առեւտուր իրականացնելու դարաշրջանն ավարտվել է։ Այս մաիսն հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ իսլանդացի իր գործընկերոջ հետ Ռեյկյավիկում ունեցած հանդիպումից հետո անցկացրած ասուլիսի ժամանակ։
«Ինչ վերաբերվում է ազատ առեւտրի մասին համաձայնագրերին, ապա կարծում եմ, որ տեսանելի ապագայի համար դրանց դարաշրջանը կարելի է համարել ավարտված։ Ես դա նկատի ունեմ ոչ թե միայն Իսլանդիայի առումով, այլ ավելի լայն»։,- ասել է Ռուբիոն։ Զուգահեռաբար՝ Ռուբիոն նշել է, որ ռեալ հնարավորություններ է տեսնում Իսլանդիայի հետ երկկողմ առեւտրի եւ այլ պայմանավորվածությունների մասով հատուկ համաձայանգրի կնքման համար։