ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

Wed, 07 Oct 2026 23:55:39 +0400


ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանել են Կիև։ Պատվիրակության կազմում են դաշինքի բոլոր 32 անդամ երկրների ռազմական ներկայացուցիչներ։

Սա 8 տարվա ընթացքում Ուկրաինա կատարված առաջին նմանատիպ այցն է։ Այցի մեկնարկի մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

Այցի հիմնական նպատակը կլինեն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հետ բանակցությունները։ Կողմերը մտադիր են քննարկել առաջնագծում տիրող իրավիճակը և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային շարունակական ռազմական և ռազմավարական աջակցությունը։

«Ութ տարվա ընդմիջումից հետո ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն վերադառնում է Կիև՝ պաշտոնական այցով», – հայտարարել է Կավո Դրագոնեն։

Նրա խոսքով՝ այցը ցույց է տալիս Ուկրաինայի և դաշինքի միջև համագործակցության ամրապնդումը։

Ռազմական կոմիտեի նախագահը նաև մեղադրել է Ռուսաստանին դիվերսիայի, կիբեռհարձակումների և ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումների մեջ։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ շարունակվող ագրեսիայի և ՆԱՏՕ-ի երկրներում նրա անխոհեմ հիբրիդային գործողությունների դեմ առերեսվելով՝ մենք անսասան կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իր ժողովրդի ապագայի հերոսական պաշտպանության գործում», – ասել է Կավո Դրագոնեն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ներկայումս հանված է օրակարգից։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է պատերազմի դադարեցման և այն դադարեցնելու ուղիներ գտնելու վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս Wed, 14 Oct 2026 13:00:11 +0400 Latest…

31 րոպե ago

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին Wed, 14 Oct 2026 12:59:23 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

32 րոպե ago

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները Wed, 14 Oct…

38 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում Wed, 14 Oct 2026 12:45:27 +0400 Հայաստանի արտարժույթի…

46 րոպե ago

60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով

60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով Wed, 14 Oct 2026 12:40:52 +0400 ՀՀ երկրորդ նախագահ…

50 րոպե ago

Որտեղ են հուղարկավորել Կաշպիրովսկուն

Որտեղ են հուղարկավորել Կաշպիրովսկուն Wed, 14 Oct 2026 12:30:51 +0400 Ռուս հայտնի հոգեթերապեւտ Անատոլի Կաշպիորվսկուն…

1 ժամ ago