«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Thu, 08 Oct 2026 08:00:37 +0400


Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաեւ Վայոց ձորի Ջերմուկ համայնքում, որտեղ 2 ուժ է առաջադրվել՝ ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը»։ Վերջինի համայնքապետի թեկնածուն 71-ամյա Ազատ Հովակիմյանն է, որն աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը: Պատճառը պարզ է` առաջիկայում մարզպետարանները լուծարվելու են, եւ մարզպետներն արդեն տաքուկ տեղ են փնտրում:

Ցուցակի երկրորդ համարը Ջերմուկի գործող համայնքապետ Մանան Գեւորգյանն է, երրորդը՝ Ջերմուկի «Նոր կյանք» առողջարանի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանը, ապա՝ ՍՊԱ մենեջեր Հրայր Մկրտչյանը, փոխտնօրեն Տաթեւիկ Օհանյանը։ Ցանկում Արսենյաններին պատկանող ընկերությունների աշխատողներն են` «Ջերմուկ Գոլդի» տնօրեն Վահագն Ստեփանյանը, «Ջերմուկ» առողջարանի հաշվապահ Աննա Վարդազարյանը, մատենավար Հռիփսիմե Պապոյանը, արտադրության ղեկավար Արկադի Մկրտչյանը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գոհար Խաչատրյանը, տնտեսվար Վարուժան Վահանյանը, լաբորատորիայի վարիչի տեղակալ Հասմիկ Պողոսյանը, հաստոցավար Հրայր Արշակյանը: Նաեւ՝ Ջերմուկի փոխհամայնքապետ Արտուշ Սիմոնյանը, մարզպետի խորհրդական Հակոբ Թադեւոսյանը։ Դպրոցների, ՀԷՑ-ի, ՋՕԸ-ի աշխատողներ։ Հնարավորինս շատ մարդ են ընդգրկել համայնքային ու պետական կառույցներից, որպեսզի դրանք ներգրավվեն ձայն բերելու գործին: Չնայած լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի ու Արսենյանների օգտին է աշխատելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի Fri, 09 Oct 2026 01:30:14 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազուրկ…

10 րոպե ago

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

40 րոպե ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

1 ժամ ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

2 ժամ ago

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ Thu, 08 Oct 2026 23:45:47 +0400 Միացյալ…

2 ժամ ago

Բանակցությունները մտել են փակուղի

Բանակցությունները մտել են փակուղի Thu, 08 Oct 2026 23:30:56 +0400 Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ…

2 ժամ ago