Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին

Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին

Thu, 08 Oct 2026 11:07:21 +0400


2027 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային առևտրի հարթակները նոր պարտավորություն կունենան․ դրանք յուրաքանչյուր ամիս Պետական եկամուտների կոմիտեին պետք է տեղեկություններ փոխանցեն Հայաստանից ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իրականացված առցանց վաճառքների վերաբերյալ։

Կառավարությունը հաստատել է համապատասխան որոշման նախագիծը, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը առևտրային հարթակի միջոցով ապրանք է վաճառում ԵԱՏՄ մեկ այլ երկրում բնակվող ֆիզիկական անձի։

Նոր կարգավորմամբ հարթակները ՊԵԿ-ին պետք է տրամադրեն տեղեկություններ վաճառողի, վաճառված ապրանքի և դրա տեղափոխման վերաբերյալ։ Եթե ապրանքի տեղափոխումը հաստատող փաստաթուղթ կա, ապա պետք է ներկայացվեն նաև դրա համարը և ամսաթիվը։

Տեղեկատվություն պետք է փոխանցվի նաև ապրանքի վերադարձի կամ արդեն վճարված պատվերից գնորդի հրաժարվելու դեպքում։

Տվյալները ՊԵԿ-ին կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Եթե հարթակը հետագայում իր փոխանցած տեղեկություններում սխալ հայտնաբերի, պարտավոր կլինի ՊԵԿ-ին ուղարկել ճշտված տվյալներ։

Միաժամանակ նախագծով պարտավորություններ են սահմանվում նաև ՊԵԿ-ի համար։ Հարկային մարմինը հարթակից ստացված տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հասանելի դարձնի համապատասխան վաճառողին՝ այն տեղադրելով նրա անձնական էջում։

Նախագծով կարգավորվում է նաև ԱԱՀ-ի հարցը։ Եթե Հայաստանից ԵԱՏՄ մեկ այլ երկիր ապրանք է վաճառվում էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով, վաճառողը կարող է տվյալ գործարքի մասով ԱԱՀ չվճարել։ Դրա համար ՊԵԿ-ը պետք է հարթակից ստանա վաճառքը հաստատող համապատասխան տվյալները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին

Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Sun, 22 Nov 2026 13:00:54…

17 րոպե ago

Խորհրդարանից մինչև Եվրոպա

Խորհրդարանից մինչև Եվրոպա Sun, 22 Nov 2026 12:45:14 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես…

33 րոպե ago

Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ

Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Sun, 22 Nov 2026 12:35:05 +0400 Այսօր կիրակի…

43 րոպե ago

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի․ Արցախի պետնախարար

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի․ Արցախի պետնախարար Sun, 22 Nov 2026 12:30:44 +0400…

48 րոպե ago

Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում

Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Sun,…

1 ժամ ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Sun, 22 Nov 2026 12:00:04 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

1 ժամ ago