Պարզել են, որ մի հիասքանչ անձնավորություն է․․․

Պարզել են, որ մի հիասքանչ անձնավորություն է․․․

Thu, 08 Oct 2026 16:45:36 +0400


ՀՀ անվտանգությունն ապահովող պատասխանատուներին որ լսում ես, էլ գնահատական տալ չես ուզում։ Պարզապես մի անեկդոտ ես հիշում ու քեզ թվում է, թե իրենք են այդ անեկդոտի հերոսները։ Հիշածս անեկդոտն եմ ներկայացնում.

«Մարդամեկը ընկերոջը պատմում է, որ տուն է գնացել ու մեկին բռնցրել կնոջ անկողնում։ Ընկերը ահաբեկված հարցնում է․
-Եվ ի՞նչ, սպանեցի՞ր։
Մարդամեկը ժպտում է․
-Ծանոթացանք, պարզվեց, որ մի հիասքանչ անձնավորություն է»։

Հիմա Պապւկյան Սուրենն ու Փաշինյան Նիկոլն են։ Շատ բաներ են ասում, բայց մեկը բացեմ։ Անդրադառնալով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի միջադեպին՝ Պապիկյանն ասում է, որ ադրբեջանցին ձերբակալության ժամանակ չի դիմադրել, իսկ դա ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէ։ Եթե դիմադրություն ցույց տար, էլի նույնն էր ասելու՝ ադրբեջանցին ձերբակալության ժամանակ դիմադրել է, իսկ դա ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէ։ Այսինքն մարդու վարքագիծը ի՞նչ կապ ունի դիվերսանտ լինելու կամ չլինելու հետ։ Եթե զինծառայողը սահմանը հատել է և հայտնվել է Հայաստանի տարածքում, սկզբնական խնդիրը պետք է լինի պարզել՝ ինչ հանգամանքներում և ինչ նպատակով է նա այնտեղ հայտնվել։

Լավ կլիներ նախարարն իմանար ամենատարրականը՝ թե ինչ է նշանակում դիվերսանտ։ Եթե ադրբեջանցի զինծառայողը մտել է Հայաստանի տարածք, պետք է պարզել՝ ինչու էր մտել, ինչ էր անում այնտեղ, ինչ հանձնարարություն ուներ։ Իսկ այն փաստը, որ ձերբակալվելիս ադրբեջանցին հանգիստ է եղել, չի դիմադրել, ապացույց չէ, որ նա դիվերսանտ չէր։ Դա ընդամենը տվյալ պահին մարդու վարքագիծն է, ոչ թե նրա՝ դիվերսանտ լինելու կամ չլինելու ապացույցը։

Մնում է միայն սահմանին ՊՆ-ն ցուցանակ տեղադրի. «Հարգելի ադրբեջանցի զինծառայողներ, եթե պատահաբար ներթափանցեք Հայաստան և ձեզ բռնեն, խնդրում ենք չդիմադրել։ Դա ձեր անմեղության գլխավոր ցուցիչն է»։ Իսկ եթե վիրավոր եք և ասում եք՝ «մեռնում եմ», առավել ևս մի անհանգստացեք։ Դուք արդեն ոչ թե դիվերսանտ, այլ հիասքանչ անձնավորություն ճանաչվելու ճանապարհին եք։ Կոնկրետ Շաքիի դեպքում պարզել են, որ մի հիասքանչ անձնավորություն է։

․․․ Միայն թե այստեղ խոսքը կնոջ անկողնու մասին չէ։ Հայաստանի տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

8 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

8 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

8 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

8 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

9 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

9 ժամ ago