Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա

Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա

Thu, 08 Oct 2026 17:00:47 +0400


Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա

Վայրի կապիկների ստայան տագնապի մեջ է գցում Ինդոնեզիայի Բալի կղզու բնակիչներին։ Պրիմատները վնասում են շենքերը, կտրում ինտերնետային մալուխները և խաթարում կրոնական արարողությունները։ Այժմ հարձակվել են 9-ամյա երեխայի վրա և տղային կծել են հենց դպրոցի տարածքում։ Այս մասին հայտնել է տեղական Detik Bali հրատարակությունը։

Դեպքը տեղի է ունեցել կղզու հյուսիսային մասում գտնվող Վանագիրի գյուղում։ Երրորդ դասարանցին գնալիս է եղել դպրոցի զուգարան, երբ մի կապիկ հանկարծակի հարձակվել է նրա վրա։ Տղան վերքեր է ստացել ձեռքին և մեջքի ստորին հատվածում։ Բժիշկները նրան երկու կար են տվել և պատվաստել են կատաղության դեմ։

Վանագիրի գյուղի ղեկավար Ի Մեյդ Սուպարանտոնի խոսքով՝ պրիմատները վաղուց ի վեր անհանգստացնում են տեղի բնակիչներին։ Նրանք վնասում են հասարակական շենքերը, այդ թվում՝ գյուղի վարչական շենքը, ինչպես նաև անհանգստացնում են մարդկանց աղոթքի ժամանակ։

Բալիի բնական պաշարների պահպանության վարչության (BKSDA) տվյալներով՝ դպրոցի շրջակա տարածքում ապրում է մոտ 35 երկարապոչ մակակա: Գործակալությունը հաստատել է հարձակումը և հայտնել, որ կապիկների և գյուղի բնակիչների միջև հակամարտություններ են տեղի ունենում մի քանի տարի՝ 2023 թվականից ի վեր:

Պահպանության մարմինները մտադիր են կառավարել կենդանիների պոպուլյացիան՝ հաշվի առնելով նրանց բնական միջավայրի վիճակը: Տեղի բնակիչները, իրենց հերթին, խնդրում են, որ կապիկները տեղափոխվեն իրենց տներից և դպրոցից հեռու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ականները իրենք իրենց էլ են ծեծե՞լ

ՔՊ-ականները իրենք իրենց էլ են ծեծե՞լ Thu, 29 Oct 2026 12:18:22 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

12 րոպե ago

Վահագն Ալեքսանյանը իրեն դրել էր Տարզանի տեղ, աթոռ էր շպրտում

Վահագն Ալեքսանյանը իրեն դրել էր Տարզանի տեղ, աթոռ էր շպրտում Thu, 29 Oct 2026 12:16:33…

14 րոպե ago

«Հրապարակ». Բա իմ հետեւից խի՞ չեն գալիս կաշառքի հոդվածով

«Հրապարակ». Բա իմ հետեւից խի՞ չեն գալիս կաշառքի հոդվածով Thu, 29 Oct 2026 12:15:17 +0400…

16 րոպե ago

Իմ համար սա պլանավորված սադրանք էր. Մեսրոպ Մանուկյան

Իմ համար սա պլանավորված սադրանք էր. Մեսրոպ Մանուկյան Thu, 29 Oct 2026 12:12:28 +0400 Latest…

18 րոպե ago

Նման բան չէր լինի, եթե հենց սկզբում կանխեին

Նման բան չէր լինի, եթե հենց սկզբում կանխեին Thu, 29 Oct 2026 12:07:58 +0400 ԱԺ…

23 րոպե ago

Սա ծրագրավորված գործողություն էր. Ամեն ինչի պատասխանատուն Ռուբեն Ռուբինյանն է

Սա ծրագրավորված գործողություն էր. Ամեն ինչի պատասխանատուն Ռուբեն Ռուբինյանն է Thu, 29 Oct 2026 12:06:18…

25 րոպե ago