Թմրանյութ տարածողին չեն կալանավորում, ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են

Թմրանյութ տարածողին չեն կալանավորում, ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են

Thu, 08 Oct 2026 20:45:50 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանն է:

– Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորել է ֆեյսբուքում իշխանություններին քննադատելու համար: Նրա տեսակցությունները փակ են, անգամ նրան չեն կարող այցելել ԱԺ պատգամավորները։ Բայց Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում Պուտինին խայթում էր, թե՝ Հայաստանում սոցցանցերն ազատ են, ի տարբերություն Ռուսաստանի։ Հիմա ընդդիմադիր գործիչների են բանտարկում ֆեյսբուքյան գրառումների համար:

– Իրականում ոչ մի նոր և անսպասելի բան տեղի չի ունեցել: Ամեն ինչ բռնապետության տրամաբանության մեջ է: Պետք է բոլորին լռեցնել, որպեսզի ոչ ոք ոչ մի բանի մասին չխոսի, ոչ մի խնդրի մասին չբարձրաձայնի, չքննադատի իշխանությանը: Եթե ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց են դատում, ապա պետք է սկսեն հենց Նիկոլ Փաշինյանից, և իր թիմից: Առաջին ատելության խոսք տարածողները Հայաստանում իրենք են: Ի դեպ նախորդ տարի բողոքարկել էի ֆեյսբուքին կաթողիկոսի դեմ արշավի շրջանակներում գրառումներից մեկի համար, և ֆեյսբուքը ջնջել էր այդ գրառումը, այսինքն` իրենք այնպիսի ատելության խոսք են տարածում, որ անգամ ֆեյսբուքն է ջնջում: Եթե այն օրենքները, որոնք տարածում են ընդդիմադիրների վրա, տարածվի իրենց վրա, ապա իրենք անգամ ԱԺ գումարումներ, ՔՊ կառույցներ չեն կարողանա ձևավորել, որովհետև իրենց մեծ մասին կտանեն կալանքի, և տեսակցություններն էլ կփակեն: Նացիստական Գերմանիայում ասում էին` օրենքները գրված են մեր թշնամիների համար, իսկ մեզ կարելի է ամեն ինչ: Հետևաբար այս ամենն իրենց տրամաբանության մեջ տեղավորվում է: Արթուր Դանիելյանի համար նորություն չէ սա, և ինքն էլ գրել է, որ վախենալու կարիք չկա, պետք չէ ընկճվել: Ես չգիտեմ, թե ուր են նայում մարդու իրավունքների մասին գոռգոռացողները, և գրանտներ ստացողները, երբ նման դեպքերում լռում են:

– Իսկ ո՞ր գրառման համար են Դանիելյանին կալանավորել: Տարբեր ենթադրություններ են անում մարդիկ, իսկ ինչն է կոնկրետ կալանավորման հիմք դարձել:

– Ես հստակ չգիտեմ, փաստաբանն ասում է, որ խոսքը յոթ գրառումների մասին է: Ֆեյսբուքյան գրառումը խուլիգանություն են դիտարկել։ Ատելության խոսք, բռնության կոչ և այլն չի եղել: Գրառումը դիտարկել են որպես խուլիգանություն, և պնդել են, որ ԱԱԾ-ին է արատավորում: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ին արատավորել: Այն մի կառույց է, որը զբաղված է պատարագի տեքստեր խմբագրելով, ինչպե՞ս կարող է այդ կառույցը արատավորվել ինչ-որ մի գրառմամբ: Չեմ պատկերացնում ԱԱԾ-ից բացի ուրիշ ով կարող է արատավորել ԱԱԾ-ին այդ արարքներից հետո: Բլեֆ է, չգիտես սրանց վերջը որն է: Սա իրավական տեռոր է: Իսկ ռուսներին էլ դեռ այսքանից հետո ասում են՝ մեզ մոտ համացանցը ազատ է: Հավանաբար հասանելիությունը նկատի ունեն: Ռուսաստանից ավելի խիստ են պատժում բոլոր նրանց, ովքեր քննադատում են իշխանությանը: Ի՞նչ է արել Արթուր Դանիելյանը, որ տոտալ արգելք են դրել տեսակցությունների վրա: Նման դեպքերում, եթե այդքան խորացել էին, և ուզում էին պարտադիր օրենքի դաշտում պատժել, ապա գոնե կարող էին գրառումների արգելք դնել, կամ վարչական հսկողություն, ի՞նչ է արել այդ մարդը, որ կալանավորել եք ու տեսակցությունները փակել: Զե՞նք է բերել, ի՞նչ է արել: Թմրանյութեր դնող- վերցնողներին կալանք չեն տալիս, ովքեր ազատության մեջ լինելով մեծ վտանգ են հանդիսանում, բայց ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են: Այսինքն` խոսքն ավելի մեծ զենք են համարում: Ռեցիդիվիստներին ազատ են արձակում: Վերջերս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձին չէին կալանավորել անգամ: Ծանր հանցագործության համար ձերբակալված անձանց տնային կալանք են տալիս, իշխանությանը քննադատողներին կալանավորում են: Արթուրի գործը ջուր է, նրա կյանքից անիմաստ ժամանակ են խլում, և դրա համար պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվի այդպես էլ: Սա առաջին դեպքը չէ, ոչ էլ վերջինն է: Հայ մարդու կյանքը որևէ կերպ իշխանության համար նշանակություն չունի: Դե ոչինչ, թող ընտանիքդ, երեխաներիդ, գնա բանտ նստի՝ ֆեյսբուքում ստատուս գրելու համար, կամ գնա զոհվի, իրենց համար տարբերություն չկա: Ադրբեջանցի դիվերսանտին փայփայում են, հայ մարդուն խոսքի համար դատում: Մենք տեսնում ենք, թե ինչպես են փայփայում այդ ադրբեջանցուն, որ հանկարծ գլխից մի մազ չպակասի, բայց հայրենասեր հայ մարդիկ իրենց կոկորդին են մնացել: Զոհվածների ծնողների հետ էլ վատ վարվեցին: Գարիկ Գալեյանին էլ խուլիգանության հոդվածով կալանքի տարան: Նա առաջինն էր, ով այդ հոդվածով կալանավորվեց: Շշով ջուր էր լցրել, և դրա համար բանտարկվեց զոհվածի հայրը, չգիտեմ, թե դրանից այն կողմ ինչ կարող էր լինել, որ ապշեինք, զարմանայինք: Ամեն ինչ էլ տեսել ենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն 50սմ ձյուն կլինի․ Սուրենյան

Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն 50սմ ձյուն կլինի․ Սուրենյան Sun, 11 Oct 2026 23:45:56 +0400…

8 ժամ ago

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը Sun, 11 Oct 2026…

8 ժամ ago

Առկա խնդիրներին կտրվեն հստակ լուծումներ․ Արամ Վարդևանյանն ու թիմակիցները գյուղ Լեջանում են

Առկա խնդիրներին կտրվեն հստակ լուծումներ․ Արամ Վարդևանյանն ու թիմակիցները գյուղ Լեջանում են Sun, 11 Oct…

8 ժամ ago

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Sun, 11 Oct 2026 23:15:13 +0400…

8 ժամ ago

Ամերիկացի դերասանուհուն մեղադրել են թանկարժեք հագուստներ գողանալու մեջ

Ամերիկացի դերասանուհուն մեղադրել են թանկարժեք հագուստներ գողանալու մեջ Sun, 11 Oct 2026 23:00:34 +0400 «Пусть…

9 ժամ ago

Սարաջյանն արագ գոլի հեղինակ է դարձել Գրիզմանի փոխանցումից հետո

Սարաջյանն արագ գոլի հեղինակ է դարձել Գրիզմանի փոխանցումից հետո Sun, 11 Oct 2026 22:45:11 +0400…

9 ժամ ago