Լարախաղացը

Fri, 09 Oct 2026 09:00:31 +0400


Մեր երկրին ուղղված վտանգները նվազեցնող-չնկատող Նիկոլ Փաշինյանը, տեսեք՝ ի՜նչ հրաշալի է զգում իր իշխանությանը սպառնացող վտանգները։ Իսկ նրա իշխանությանը մի քանի ուղղությամբ է վտանգ սպառնում։ Գլխավոր վտանգը դրսից է, իհարկե՝ արեւմտյան երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, հարեւան Ադրբեջանից ու Թուրքիայից։ Եվ այդ ուղղությամբ նա տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի այդ վտանգները չեզոքացնի, լարախաղացի նման այդ՝ միմյանց հետ լուրջ հակասություններ ունեցող բեւեռներից բոլորին հաճոյանա ու չնեղացնի։

Մեկին՝ համոզի, մյուսին՝ ենթարկվի, երրորդին՝ զիջման գնա, հետո խաղաքարտերը խառնի եւ հերթականությունը փոխի։ Ընդ որում, նա շատ լավ զգում է, թե այդ պահին որ բեւեռից է գալիս գլխավոր վտանգը, եւ հրշեջի նման նետվում է այդ ուղղությունից եկող կրակը մարելուն։ Մյուս վտանգը, իհարկե, բխում է սեփական հանրությունից, բայց սա ավելի հեշտ մարվող վտանգ է՝ իր համար հասկանալի ու կառավարելի։ Ճիշտ է՝ այս 8 տարում անչափելի կորուստներ է բերել մեր հանրությանն ու պետությանը, բայց մեր դյուրահավատ ժողովրդին խաբելու, փաստերը խեղաթյուրելու, իրադրությունը գլխիվայր շրջված ներկայացնելու հարցում Նիկոլ Փաշինյանն անգերազանցելի է, եւ ամենակարեւորը՝ նա շատ լավ է ճանաչում մեր ժողովրդին։ Օրինակ, գիտի, որ անասելի համբերատար ժողովուրդ է հայ ժողովուրդը՝ կարող է ամեն ինչի հետ հաշտվել, համբերել, ներել ու սիրել։ Գիտի, որ մեր ժողովուրդը միշտ հակված է ցանկալին իրականության տեղ պատկերացնելու եւ հաճախ ռեալ վտանգները չի տեսնում, մինչեւ այդ վտանգն արդեն վրա հասած չի լինում։ Գիտի նաեւ, որ մեր ժողովուրդը քչով բավարարվող է, սոցիալական պահանջներով գրեթե երբեք փողոց դուրս չի գալիս։ Էմոցիոնալ է, բռնկվող։ Սիրում է շատ ու լավ ճառողներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Sun, 11 Oct 2026 15:17:03 +0400 08.10.2026…

14 րոպե ago

Ջոնսոնը «զզվելի» է անվանել Թրամփի՝ Պուտինի հետ վերջին գործարքը

Ջոնսոնը «զզվելի» է անվանել Թրամփի՝ Պուտինի հետ վերջին գործարքը Sun, 11 Oct 2026 15:00:48 +0400…

30 րոպե ago

Արտակարգ․ 36 ժամ ջուր չի լինի

Արտակարգ․ 36 ժամ ջուր չի լինի Sun, 11 Oct 2026 14:45:24 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

46 րոպե ago

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն Sun, 11 Oct 2026 14:30:30 +0400 Ռուսական…

1 ժամ ago

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին Sun, 11 Oct 2026 14:13:24 +0400…

1 ժամ ago

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել Sun, 11 Oct 2026 14:00:40 +0400…

2 ժամ ago