«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

Fri, 09 Oct 2026 09:45:55 +0400


«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Միհրան Պողոսյանն է:

– Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի գործողություններին՝ ասաց, որ վերջինս դիվերսանտ չէ: Ամեն անգամ, երբ իրավապահների բացթողումների արդյունքում ինչ-որ աղետալի իրավիճակ է ստեղծվում երկրում, Փաշինյանն իր հայտարարություններով ուղղորդում է առանց այդ էլ խիստ ուղղորդված իրավապահներին, ապա վերջում արդարանում, թե կարծիք էր հայտնում: Այս անգամ էլ, փոխանակ իրավապահների գործողություններին գնահատական հնչեցնի, տուժողի քայլերին տվեց գնահատականներ, օրինակ՝ ասաց, թե Անի Ավետիսյանը պետք է սպասեր ոստիկաններին՝ ոչինչ չձեռնարկեր, եւ ոչինչ էլ չէր լինի: Բայց եթե իրավապահները 2-3 օր տեղյակ էին, որ ադրբեջանցի զինված տղամարդ է ՀՀ սահմանը հատել, հարց է ծագում՝ ինչո՞ւ Սյունիքի ամեն համայնքում ոստիկան, ԱԱԾ ծառայողներ չկային, ինչո՞ւ են ոստիկաններն այդքան ուշ ժամանել դեպքի վայր եւ այլն:

– Երբեք այսքան կախյալ, քաղաքական իշխանություններից ոչ մի միլիմետր չշեղվող իրավական համակարգ չենք ունեցել, ինչպես հիմա է: Ես անհավանական եմ համարում, որ քաղաքական իշխանության կողմից հնչած հայտարարությունները հարուցված գործի շրջանակներում կարող են հերքվել: Մի փոքրիկ դետալ նկատեցի, որի մասին ուզում եմ նշել: Քաղաքական իշխանությունը հարուցված գործի մասին այսքան տեղեկություններ չպետք է ունենար, բայց ստացվում է այնպես, որ ամեն մանրուքից տեղյակ են, ուստի հրահանգում են ամեն րոպե, թե քննությունն ինչ ուղղությամբ տարվի: Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ադրբեջանցի զինվորը դիմադրություն չի ցուցաբերել եւ այլն, բայց ես նկատեցի, որ տուժող կողմի հարազատներն իրենց հարցազրույցներում ասում էին, որ հարվածներ են հասցվել ադրբեջանցուն այն ժամանակ, երբ զենքը դատարկվել է, եւ նա փորձել է զենքը լիցքավորել այդ ընթացքում: Այստեղ հակասություն է առաջանում: Համոզված եմ, որ այս գործի քննության ընթացքում, քանի որ քաղաքական շահեր են սպասարկում իրավապահները, արձանագրելու են, որ պահունակը դատարկված չի եղել, եւ հիմնավորելու են այն տեսանկյունից, որ կատարվածը սովորական կրիմինալ դեպք է, իսկ Հայաստանում պարբերաբար նման դեպքեր տեղի են ունենում: Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ապա այս իշխանությունը տարիներ շարունակ ամենից շատն է խախտել այն, քրեադատավարական ընթացակարգեր խախտող իշխանություն է սա, իսկ դատախազությունը, Քննչական կոմիտեն սիրով իրականացնում են դա: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են ինչ-որ անձանց քիմքին հաճո գործողություններ կատարում, առանց իրավական հիմքերի: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անգամ հրահանգեց կապարակնքել «Ռեդ սթոր» տեխնիկայի խանութը: Հանրությունն ուշադրություն չդարձրեց դրան, նա տեսավ, որ ոչ մեկին չհետաքրքրեց, թե խանութի սեփականատերը որքան վնասներ կրեց, եւ այլն, անցավ հաջորդ գործողություններին, հերթը հասավ Գագիկ Ծառուկյանին, հետո՝ այլ անձանց, եւ այսպես շարունակ: Այստեղ կարեւորն իրենց համար այն է, որ կա կատարող, եւ կա հանձնարարող, վերջ:

– Փաշինյանը պնդում է, որ զորամասը լքած ադրբեջանցուն նաեւ Ադրբեջանում են հետախուզում հայտարարել, ուստի այնտեղ դատելու են, իբրեւ թե՝ եթե անգամ հանձնենք, նա գնալու է՝ ադրբեջանական բանտում նստի: Բայց մի բան է, որ նրան Ադրբեջանում դատեն դասալքության համար, մեկ այլ բան է, որ Հայաստանում դատեն մահափորձ կատարելու համար: Բաքվում կարող են անգամ առհասարակ չդատել՝ ինքն ինչ գիտի։

– Ես վստահ եմ, որ Հայաստանում եւս նրան մահափորձի մեղադրանքով չեն դատելու՝ հաշվի առնելով քաղաքական կոնյունկտուրան: Նրան սպանության փորձի հետ կապված որեւէ պատասխանատվության չեն ենթարկելու, օրինակ` առողջությանը ծանր վնաս հասցնելու դրվագով են շարժվելու: Մեղմ են գործելու, փորձելու են նրան սովորական հանցագործ ներկայացնել, պատժելու են եւ դրանից հետո՝ որպես բարի կամքի դրսեւորում, ուղարկելու են Բաքու՝ իբրեւ պատիժը շարունակելու համար:

– Փաշինյանը երեկ անգամ ադրբեջանցի հանցագործին համեմատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ասել է՝ նրանք էլ են հանցագործ, ադրբեջանցին էլ:

– Նման համեմատություններ կարող է անել մեկը, ով չունի պատմական հիշողություն եւ ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ: Նման համեմատությունները ես շատ բացասական եմ ընկալում, բայց դա կրկին հաստատում է, որ օրվա իշխանության համար ադրբեջանական շահերը շատ ավելի կարեւոր են, քան ՀՀ քաղաքացիների շահերը: Փաշինյանը չի ցանկանում որեւէ թթու խոսք ասել թշնամի պետության քաղաքացիների հասցեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն Sun, 11 Oct 2026 14:30:30 +0400 Ռուսական…

3 րոպե ago

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին Sun, 11 Oct 2026 14:13:24 +0400…

20 րոպե ago

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել Sun, 11 Oct 2026 14:00:40 +0400…

33 րոպե ago

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ Sun, 11 Oct…

48 րոպե ago

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում Sun, 11 Oct 2026 13:30:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

1 ժամ ago

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում Sun, 11 Oct 2026 13:15:29 +0400…

1 ժամ ago