«Հրապարակ». Խոսողների դեմ ռեպրեսիաներով լռեցնելու են նրանց, ովքեր դեռ չեն խոսում

«Հրապարակ». Խոսողների դեմ ռեպրեսիաներով լռեցնելու են նրանց, ովքեր դեռ չեն խոսում

Fri, 09 Oct 2026 10:15:00 +0400


Նախօրեին խուլիգանության մեղադրանքով ձերբակալված «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Դանիելյանին առաջադրվել է մեղադրանք «Խուլիգանություն» հոդվածով, իսկ խուլիգանություն են որակվել Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումները, ավելացրել են եւս մեկ հոդված՝ դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը: Դանիելյանի դեպքում խոսքը վերաբերում է «ԱԱԾ-ին արատավորելուն»: Այս հոդվածներով մինչեւ հինգ տարվա ազատազրկում է նախատեսված: Մեղադրանքն առաջադրած Քննչական կոմիտեն դեռ մանրամասներ չի հայտնել քրեական գործից: Դանիելյանը ձերբակալվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի եւ հայ գերիների փոխանակման մասին նրա մեկնաբանության պատճառով, եւ գրել էր, թե Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը միայնակ չի եղել՝ «դիվերսիոն խմբի երկու անդամները բարեհաջող լքել են Հայաստանի տարածքը»: Կարող ենք ենթադրել, որ այս գրառումներն են իրական պատճառը։

Գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, ասում է. «Հասկանալի է, որ հատուկ վախի մթնոլորտ է ստեղծվում, որովհետեւ Շաքիի վերջին դեպքերը երկու բան ապացուցեցին։ Առաջինը` ինքնապաշտպանություն հնարավոր է եւ նույնիսկ ավտոնոմ ինքնապաշտպանությունը շատ ավելի որակյալ է, քան պետության կողմից կազմակերպված բոլոր հնարավոր միջոցները: Պետության քաղաքականությունը մարդիկ համեմատում են կնոջ նախաձեռնության հետ, իսկ դա խիստ մտահոգիչ է օրվա իշխանության համար: Կապիտուլացված Ֆրանսիայում ինտենսիվ արգելում էին «կապիտուլյացիա» բառն արտաբերել եւ դրա փոխարեն առաջ էին քաշում այն թեզը, թե իբրեւ պահպանում են Ֆրանսիայի ինքնիշխանությունը, եւ ֆրանսիացի բոլոր այն պաշտոնյաները, նախարարները, մտավորականները, ովքեր համարձակվում էին հայրենասիրական դիսկուրսի մեջ մտնել եւ խոսում էին այն մասին, որ տեղի ունեցողը կապիտուլյացիա է, այլ ոչ թե խաղաղություն, նրանց՝ բոլորին, բանտ էին նետում: Մենք հասկանում ենք, որ այստեղ երկու գործոն կա: Առաջինը` ամեն գնով հասնել նրան, որ մարդկանց գիտակցությունը որեւէ պարագայում չարթնանա, ինչը կբերի իշխանության անխուսափելի տապալման, եւ հետո՝ ադրբեջանաթուրքական գործոնն ամեն գնով փորձում են պահել հավասարակշռության մեջ: Ռեժիմը կախված է հարեւան պետությունների ռեակցիայից: Իշխանությունների նպատակն է՝ հայրենասիրական ցանկացած երեւույթ դուրս բերել բոլոր հնարավոր դիսկուրսներից: Արթուր Դանիելյանը բավականին կոշտ է արտահայտվում, սակայն վստահ եմ, որ կալանավորելու են նաեւ շատ մեղմ եւ ինտելիգենտ մարդկանց, ովքեր քննադատում են իրենց: Իշխանությունն այլեւս չունի տնտեսական լծակ՝ հասարակությանը կաշառելու համար: Նախկին իշխանությունները համընդհանուր կաշառքի մոդուլներն աշխատեցնում էին, իսկ այժմ բյուջեն բավականացնում է միայն այս խմբակի պարգեւավճարներին: Վախի միջոցառումներն ուղղված են նրանց դեմ, ովքեր դեռ չեն խոսում: Խոսողների դեմ ռեպրեսիվ միջոցառումների դիմելով՝ լռեցնելու են նրանց, ովքեր դեռ չեն խոսում: Միշտ էլ կգտնվեն արեւմտյան կառույցներ, որոնք կպաշտպանեն այս մոդելի բռնապետությունները, սակայն Արեւմուտքը հրաշալի հասկանում է, որ խոսքի ազատության խախտումն անթույլատրելի է, այն սրբազան ազատություն է: Եթե վարվեցողության կանոններ են խախտվել, դրա համար տուգանք է հասնում, տույժ, բայց ոչ կալանք, այն էլ` առանց տեսակցությունների: Այն խիստ անհամաչափ գործողություն է, որը կիրառվում է բացառապես վախ ստեղծելու համար»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում Sun, 11 Oct 2026 13:30:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

5 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում Sun, 11 Oct 2026 13:15:29 +0400…

20 րոպե ago

Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին

Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին Sun, 11 Oct…

35 րոպե ago

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն․ մանրամասներ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն․ մանրամասներ Sun, 11 Oct 2026 12:45:55 +0400…

50 րոպե ago

Դեպի Երևան 8 չվերթ հետաձգվել է, Թեհրանից՝ չեղարկվել․ ի՞նչ վիճակ է

Դեպի Երևան 8 չվերթ հետաձգվել է, Թեհրանից՝ չեղարկվել․ ի՞նչ վիճակ է Sun, 11 Oct 2026…

1 ժամ ago

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը Sun, 11 Oct 2026 12:00:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

2 ժամ ago