Լաչինը հանձնեց, այսօր էլ Ալիևի շնորհակալությունն է լսում Լաչինի համար

Լաչինը հանձնեց, այսօր էլ Ալիևի շնորհակալությունն է լսում Լաչինի համար

Fri, 09 Oct 2026 13:45:45 +0400


Հայտնի է, որ Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանը և Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին են հանձնվել երկու փուլով՝ 2020 և 2022 թվականներին` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:

• 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանին հանձնվեց Քաշաթաղի շրջանի հիմնական մասը (բացառությամբ Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց գոտու):

• 2022 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեցին նաև Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Ներկին Սուս գյուղերը, երբ պատրաստ եղավ Լաչինի միջանցքը շրջանցող նոր ավտոճանապարհը։

Կորսված Արցախի այս ուրույն եզերքի կորուստը ևս անդառնալի մխում է ոչ միայն ամեն արցախցու, այլ ամեն հայի սրտում, բայց ոչ՝ 2018-ից իշխանության եկած անհայրենիքների, անդարդուցավների և մամոնայի գերիների, որոնք 8 տարուց ավելի «գերության» մեջ են պահում մի ամբողջ ժողովրդի՝ կեղեքելով, ուրանալով, դավաճանելով, կտոր-կտոր հանձնելով հայրենիքը։ Իսկ Արցախի, այդ թվում և՝ Լաչինի հանձնումը, սառնասիրտ հայաթափումը, Նիկոլ Փաշինյանի ու նրա ետնաերամի ուղիղ պատասխանատվության տիրույթում է։

Եվ ահա այսօր, նույն Փաշինյանը լայնաժպիտ տեսքով ու անմեղսունակի կեցվածքով Ադրբեջանի ղեկավարի հետ Թուրքմենաստանում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի փակ նիստին։ Իսկ ի՞նչ է ասում Ալիևն իր ելույթում, ինչպես վկայակոչում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նա հիշում է Լաչինի մասին և ասում․ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարներին Լաչինը Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշմանը աջակցելու համար։ Անցյալ տարի Լաչինում անցկացված լայնածավալ միջոցառումները թույլ տվեցին մեր հյուրերին ավելի լավ ծանոթանալ այս տարածաշրջանի հարուստ եւ հին պատմությանը։ Մեր հյուրերը կարողացան անձամբ տեսնել դրա արագ վերածնունդը, ինչպես նաեւ իրականացվող վերականգնողական աշխատանքների մասշտաբները»։

Պատկերացնո՞ւմ եք, «Լաչինի հարուստ ու հին պատմությանը», նրա «արագ վերածննդին»։ Հասկանու՞մ եք, հի՛ն պատմության, հայկակա՛ն պատմության «ադրբեջանական վերածննդին»․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկման շրջանակում հանդիպել է միջոցառման մասնակիցներին

Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկման շրջանակում հանդիպել է միջոցառման մասնակիցներին Thu, 26…

7 րոպե ago

Որ դեպքում կբանակցեն ՌԴ հետ․ նախապայմանները հրապարակել են

Որ դեպքում կբանակցեն ՌԴ հետ․ նախապայմանները հրապարակել են Thu, 26 Nov 2026 17:30:50 +0400 Եվրահանձնաժողովը…

16 րոպե ago

Մահացել է Արմեն Բուդաղյանը

Մահացել է Արմեն Բուդաղյանը Thu, 26 Nov 2026 17:17:20 +0400 90 տարեկանում մահացել է հայ…

29 րոպե ago

Փաշինյանն ասում է մի բան, ՀՖՖ-ն անում է հակառակը

Փաշինյանն ասում է մի բան, ՀՖՖ-ն անում է հակառակը Thu, 26 Nov 2026 17:05:07 +0400…

41 րոպե ago

Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում

Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Thu, 26 Nov 2026 17:00:04 +0400…

46 րոպե ago

ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից Thu, 26 Nov 2026 16:49:39 +0400 Փաշինյանը պաշտոնից ազատել…

57 րոպե ago