«Ուզում են մեր եղածը վերցնել». բողոքի ակցիա

«Ուզում են մեր եղածը վերցնել». բողոքի ակցիա

Fri, 09 Oct 2026 14:05:47 +0400


Երևանի Շինարարների փողոցում նախատեսվող քանդման աշխատանքների դեմ բողոքի ակցիայի ժամանակ տնտեսվարողներից մեկը դժգոհել է, որ տարիներ շարունակ օրինական հիմունքներով գործունեություն ծավալելուց և հարկեր վճարելուց հետո կանգնել է իր կառուցած շինությունը կորցնելու վտանգի առաջ։

Նրա խոսքով՝ համայնքից վարձակալած հողի ժամկետը լրանալուց հետո բազմաթիվ դիմումներ են ներկայացրել, սակայն վարձակալության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չեն ստացել։ Տնտեսվարողը նշել է, որ հողատարածքում կառուցված շինությունն օրինական է, և իրենք ունեն սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ։

Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչ առավելություն ունեն այն տնտեսվարողները, որոնք 25 տարի օրինական աշխատել են, սեփականության վկայական են ունեցել և հարկեր վճարել, եթե այժմ նրանց գույքը նույնպես կարող է քանդվել։ Տնտեսվարողը նշել է, որ չի արդարացնում նաև անօրինական շինությունների առկայությունը, սակայն անհասկանալի է համարում օրինական գործունեություն ծավալած անձանց նկատմամբ կիրառվող մոտեցումը։

«Մեր եղածն ուզում են մեզնից առանց փոխհատուցման վերցնել, ո՛չ դատարանի որոշում են ցույց տալիս, ո՛չ էլ մեզ են ժամանակ տալիս, որ դատարան դիմենք՝ մեր եղածը պահենք»,- բողոքի ակցիայի ժամանակ ասել է նա՝ հավելելով, որ թաղապետարանն իրենց մինչ այժմ բնութագրել է որպես բարեխիղճ աշխատող տնտեսվարողների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Breaking Bad սերիալի դերասանն ինքնասպան է եղել

Breaking Bad սերիալի դերասանն ինքնասպան է եղել Tue, 13 Oct 2026 20:30:51 +0400 34 տարեկանում…

15 րոպե ago

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն Tue, 13…

30 րոպե ago

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը Tue, 13 Oct 2026…

34 րոպե ago

Նավթատար լցանավ են ձերբակալել

Նավթատար լցանավ են ձերբակալել Tue, 13 Oct 2026 20:00:17 +0400 Ֆրանսիական Ռազմա-Ծովային ուժերը Հնդկական օվկիանոսում…

45 րոպե ago

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից Tue, 13 Oct 2026 19:45:16 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Tue, 13 Oct 2026 19:30:32 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago