Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել

Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել

Fri, 09 Oct 2026 16:15:32 +0400


Թուրքմենբաշիում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Բայց խոսքի երկրորդ կեսում ինքն իրեն հակասում է՝ հիշեցնելով, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանին չի հաջողվել հասնել խաղաղության։ Այսինքն՝ ինքն է խոստովանում, որ փաստաթղթի ստորագրումը դեռ խաղաղություն չէ։ Էլ ուր մնաց՝ նախաստորագրումը։

Այդ դեպքում ինչո՞ւ ես ժողովրդի գլուխը հարդուկում, եթե ինքդ էլ գիտես, որ թղթի վրա գրվածը դեռ իրականություն չէ։
Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, մտել հայի տուն, կրակել մոր վրա, ահաբեկել երեխաներին։ Ու այսքանից հետո մեզ ասում են՝ խաղաղությունը կայացա՞ծ փաստ է։

Մի րոպե։ Եթե խաղաղությունն արդեն եկել է, բա ո՞վ էր սահմանը հատել, ո՞վ էր հայի տուն մտել, ո՞վ էր կրակում։ Թե՞ խաղաղությունն այնքան կայացած է, որ ադրբեջանցի զինվորն էլ է իրեն ազատ զգում։

Խաղաղությունը չափվում է ոչ թե նախաստորագրված փաստաթղթերով ու պաշտոնական ճառերով, այլ սահմանին տիրող իրավիճակով, մարդկանց անվտանգությամբ և սեփական տանը հանգիստ ապրելու հնարավորությամբ։

Ադրբեջանցի զինվորը մոր վրա կրակել, երեխաներին ահաբեկել է, դու ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել։

Իհարկե, կարելի է ամեն օր արդուկել ժողովրդի գլուխը խաղաղության թեզով։ Բայց մի խնդիր կա՝ իրականությունը չի արդուկվում։ Այն մեկ-մեկ դուրս է գալիս ճառերի տակից ու հիշեցնում, որ խաղաղության մասին հայտարարությունը դեռ խաղաղություն չէ։ Եվ պետք չէ խնամել մի բան, որը չկա։

Այնպես որ, քանի դեռ հայը սեփական տանը ապահով չէ, խաղաղությունը կարող է լինել քաղաքական թեզ, ցանկություն կամ խոստում, բայց ոչ՝ կայացած փաստ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում Tue, 03 Nov 2026 13:09:21 +0400 Հայաստանի…

10 րոպե ago

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում Tue, 03 Nov 2026 13:01:13 +0400…

18 րոպե ago

Ռուս լրագրող է մահացել

Ռուս լրագրող է մահացել Tue, 03 Nov 2026 13:00:27 +0400 72 տարեկանում մահացել է ռուս…

19 րոպե ago

Բանտերում նոր կարգ է սպասվում․ տեսախցիկները կհետևեն ամեն քայլին․մանրամասներ

Բանտերում նոր կարգ է սպասվում․ տեսախցիկները կհետևեն ամեն քայլին․մանրամասներ Tue, 03 Nov 2026 12:58:07 +0400…

21 րոպե ago

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Գևորգ Մանուկյանին հայտարարվեց նկատողություն

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Գևորգ Մանուկյանին հայտարարվեց նկատողություն Tue, 03 Nov 2026 12:55:08 +0400…

24 րոպե ago

Պահանջում են Վասակ Դարբինյանի ու Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը․ մանրամասներ

Պահանջում են Վասակ Դարբինյանի ու Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը․ մանրամասներ Tue, 03 Nov 2026 12:52:03 +0400…

27 րոպե ago