Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը

Fri, 09 Oct 2026 19:45:27 +0400


Ռուսական «Իզվեստիա» թերթը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես որակի վերահսկողություն չանցած եւ անորակ ապրանքներ են հայտնվում ռուսական խանութներում եւ մարկետփլեյսներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո։ Հոդվածում ասվում է, որ այդ պաշտոնյաները տասնյակ լաբորատորիաների շահեր են սպասարկում` առանց համապատասխան ստուգումներ անցկացնելու, ձեւակերպում են փաստաթղթերը, իբրեւ հաստատելով արտադրանքի որակը։

Հայաստանի եւ Ղրղզստանի կազմակերպությունների կողմից տրված 15 հազար նման հավաստագրերի հետ կապված քրեական գործեր կան հարուցված։ Նման կառույցների շահերի լոբբինգում են մեղադրում Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի Ներքին շուկայի հարցերի նախարար Վարոս Սիմոնյանին։ Մեկը վերաբերում է ԵԱՏՄ ինտեգրացված ինֆորմացիոն համակարգի ներդրումը փաստացի սաբոտաժ անելու մեջ, որի նպատակը կեղծված ապրանքների դեմ պայքարն է։ Պարբերականը հատկապես ուշադրություն է դարձրել այն բանի վրա, թե ինչպես են հայկական կեղծ լաբորատորիաները շարունակում աշխատել նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց գործունեության լիցենզիաները հետ են կանչվում եւ թե ինչպես է ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյան խոչընդոտում անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության օրինականացմանը։ «Իզվեստիան» լրագրողական հետաքննություն է հրապարակել։
Համաձայն հրապարակման, այս տարվա հոկտեմբերի 1-ին Ռուսաստանում խստացվել են մարկետփլեյսներում վաճառվող ապրանքներին վերաբերող կանոնները։ Ապրանքների՝ անվտանգության չափանիշներին համապատասխանությունը պետք է ստուգվի ըստ միջպետական տվյալների բազաների։ Նպատակը՝ կեղծ փաստաթղթերի եւ կեղծ հավաստագրերի դեմ պայքարն է։ Խնդիրը նոր չէ։ Դեռ 2024 թվականին «Իզվեստիայի» լրագրողները ռուսական հավաստագրող կենտրոններից մեկին փոխանցել են կեղծ փաստաթղթեր իրականում գոյություն չունեցող, կեղծ մարզակոշիկների մասին եւ ստացել որակի մասին հավաստող փաստաթուղթ։

Դրանից հետո «Ռոսկաչեստվո» գերատեսչական մարմինը սկսել է ծավալուն ստուգումներ։ Որոշ կազմակերպություններ զրկվել են հավատարմագրումից։ Սակայն, ինչպես պարբերականն է նշում, այդ կառույցների մի մասը շարունակում է աշխատել՝ գրանցվելով ԵԱՏՄ այլ երկրներում, նախ եւ առաջ՝ Հայաստանում եւ Ղրղզստանում։ Փաստաթղթերը, որոնք տրամադրված են միութենական երկրների կողմից, վավերական են համարվում ՌԴ տարածքում, ինչը թույլ է տալիս օգտագործել հավաստագրման ազգային համակարգերը՝ ընդհանուր շուկա դուրս գալու համար։ 15 հազար նման հավաստագրի հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Ստուգումներ են անցկացվում 11 լաբորատորիաներում՝ տասը Ղրղզստանից եւ մեկը՝ Հայաստանից։ Այս տարվա հուլիսին ռուսական կողմը նաեւ դադարեցրել է հայկական «Արմտեստ» եւ «Արմ-Տեստ» կենտրոնների հավաստագրերի վավերականությունը այն բանից հետո, երբ չի ստացել անցկացրած ուսումնասիրությունների արձանագրությունները։ «Իզվեստիան» ուշադրություն է դարձնում նաեւ կրկնակի գրանցումների մեխանիզմին։ Մեկ կենտրոնի գործունեության դադարեցումից հետո, կարող է նոր իրավաբանական անձ հայտնվել, որը սակայն կապված է նախորդ կենտրոնի ղեկավարների հետ։ Դա թույլ է տալիս շարունակել աշխատանքը նույնիսկ հավատարմագրի հետկանչից հետո։

Հավաստագրման միասնական ռեեստրի վարումը եւ հսկումն իրականացում է Եվրասիական Տնտեսական հանձնաժողովը։ Գլխավոր պաշտոնյաներից մեկը, ով համակարգում է այդ ոլորտը, Հայաստանը ներկայացնող Վարոս Սիմոնյանն է։ «Իզվեստիայի» աղբյուրները ենթադրում են, որ նա կարող է նպաստած լինել որոշ հավաստագրող կազմակերպությունների շահերի առաջմղմանը եւ խանգարել ԵԱՏՄ ներսում Ինտեգրացված ինֆորմացիոն համակարգի ներդրմանը։ ԵՏՀ նախարարն ունի դիվանագիտական իմունիտետ, եւ եթե մեղադրանքները հիմնավորվեն եւ անհրաժեշտություն առաջանա քրեաիրավական գնահատականի, ապա համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ՝ վերջինս կարող է զրկվել այդ իմունիտետից։ «Իզվեստիան» այսպիսով, հարցականի տակ է դնում ԵԱՏՄ ընդհանուր շուկայում հավաստագրման պրոցեսի թափանցիկությունը եւ պատասխանատու մարմինների, որակի հսկողությամբ զբաղվող կառույցների գործունեության արդյունավետությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պեսկովը հույս ունի, որ իր դուստրն օլիմպիական չեմպիոն կդառնա

Պեսկովը հույս ունի, որ իր դուստրն օլիմպիական չեմպիոն կդառնա Tue, 13 Oct 2026 16:00:37 +0400…

11 րոպե ago

Տեսել եմ երեխեքիս վրա զենքը պահած. Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը

Տեսել եմ երեխեքիս վրա զենքը պահած. Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը Tue, 13 Oct…

14 րոպե ago

Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել

Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել Tue, 13 Oct 2026 15:51:54 +0400 Ձեզ համար…

20 րոպե ago

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի Tue, 13 Oct 2026 15:45:38 +0400 Հոկտեմբերի…

26 րոպե ago

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ Tue, 13 Oct 2026 15:39:54 +0400 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը…

32 րոպե ago

Խորհուրդ կտայի այս կառավարությանը անգլերենի լավ թարգմանիչ գտնել

Խորհուրդ կտայի այս կառավարությանը անգլերենի լավ թարգմանիչ գտնել Tue, 13 Oct 2026 15:31:05 +0400 Latest…

41 րոպե ago