Գեւորգ Մուրադ․ հանդիսատեսի աչքի առաջ ստեղծվող արվեստը

Գեւորգ Մուրադ․ հանդիսատեսի աչքի առաջ ստեղծվող արվեստը

Fri, 09 Oct 2026 21:00:25 +0400


Գեւորգ Մուրադը սիրիահայ նկարիչ է, ապրում է Նյու Յորքում, աշխատում է լուսանկարի, կերպարվեստի, անիմացիայի եւ ինստալյացիայի հետ, սակայն լայն ճանաչում ստացել է իր պերֆորմանսների շնորհիվ՝ նա նկարում է երաժշտական կատարումների ժամանակ, հենց հանդիսատեսի աչքի առաջ։ Ծնվել է 1970 թվականին, հայկական ընտանիքում՝ Հալեպում, որտեղ ներկայացված են տարբեր էթնիկ, կրոնական եւ մշակութային համայնքներ։ Հին քաղաքի բազմագույն հիշողությունները Մուրադի գործերի համար հետագայում ներշնչանքի աղբյուր են դարձել։ Պատկերագրական արվեստի բակալավրի կոչում է ստացել Երեւանում։ 97 թվականին մասնակցել է Երեւանի առաջին բիենալեին՝ միավորելով նկարն ու երաժշտությունը։ Համագործակցել է Յո Յո Մայի, Քիմ Քաշքաշյանի, Քինան Ազմեխի, Brooklyn Rider-ի եւ այլ երաժիշտների ու խմբերի հետ։ Իր պերֆորմանսներում Մուրադը միավորում է նկարը, մոնոտիպիան, անիմացիան եւ պրոյեկցիան։ Պատկերը նրա մոտ անընդհատ փոխվում է՝ երաժշտության եւ նկարչի շարժումների ներքո։

Մուրադը համեմատում է իր նկարելու պրոցեսը երաժշտության հետ։ Ու ինչպես երաժշտական նոտայի հնչելուց հետո այն հնարավոր չէ հետ վերադարձնել, տարրալուծվում է օդում, այնպես էլ նկարը նկարելուց հետո այլեւս նախնական վիճակի բերել հնարավոր չէ։ Ամենահայտնի գործերից մեկը 2012 թվականին ստեղծված Home Within կոմպոզիցիան է։ Այն ստեղծվել է սիրիական պատերազմի մեկնարկից հետո՝ Քինան Ազմեխի հետ համատեղ։ Երաժշտությունը, անիմացիան եւ պատկերը պատմում են քաղաքների ավերման, մարդկանց տեղահանման եւ փախստականների ճակատագրերի մասին։ Կոմպոզիցիան ներկայացվել է Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Կանադայում եւ Մերձավոր Արեւելքում։ Մշակութային բազմազանության թեման արտացոլվել է Seeing Through Babel կոմպոզիցիայում՝ ստեղծված 2019 թվականին։ Հալեպի թեմային Գեւորգ Մուրադը վերադարձել է Aleppo Burning, Ghost City II, The Space Between եւ Memory City կոմպոզիցիաներում։ Հայկական ծագումը Մուրադի ստեղծագործություններում կարեւոր տեղ էր զբաղեցնում։ Նրա աշխատանքներում առկա են հայկական ավանդական մոտիվներ, թեմաներ ու գործվածքներ։ Մուրադը համոզված է, որ կոմպոզիցիայի իմաստը ծնվում է ոչ թե ստեղծման պրոցեսում, այլ հանդիսատեսի հետ հանդիպման ժամանակ նաեւ, երբ գիծը, պատկերն ու երաժշտությունը մաս են կազմում հանդիսատեսի ընկալման եւ հիշողության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

2 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

3 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

3 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

3 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

3 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

3 ժամ ago