«Հրապարակ». Ամենացավալին այն է, թե ինչպես է այդ դասալիքն անցել ՀՀ տարածք եւ այդքան դեգերել

«Հրապարակ». Ամենացավալին այն է, թե ինչպես է այդ դասալիքն անցել ՀՀ տարածք եւ այդքան դեգերել

Sat, 10 Oct 2026 11:45:19 +0400


Հարցազրույց Հայկական խորհրդի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ

– Դուք եւ Բորիս Նավասարդյանը Լոնդոնում մասնակցում էիք International Alert-ի (միջազգային խաղաղարար բարեգործական կազմակերպություն) եւ RUSI-Royal United Services Institute for Defence and Security Studies-ի (ՄԹ վերլուծական կենտրոն՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում) աշխատաժողովին, որը նվիրված էր տարածաշրջանի զարգացումներին։ Ի՞նչ քննարկում էր դա: Ի դեպ, Հայաստանում Ադրբեջանի քաղհասարակության հետ հանդիպումը չկայացավ` ադրբեջանցիները հրաժարվեցին:

– «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ այս իրավիճակում նպատակահարմար չեն գտնում հանդիպել, քանի որ այդ հանդիպումները միտված են հասարակություններին խաղաղեցնելուն, այլ ոչ թե նյարդայնացնելուն: Հանդիպումը զուտ հետաձգվել է, սակայն այն տեղի է ունենալու: Ինչ վերաբերում է Լոնդոնում տեղի ունեցած հանդիպմանը, ապա International Alert կազմակերպությունը հայ եւ ադրբեջանցի փորձագետների եւ մեդիա ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումն էր նախաձեռնել, սա առաջին հանդիպումը չէր: Մի քանի պլատֆորմներ կան՝ ադրբեջանցի եւ հայ քաղաքացիական հասարակությունների, մեդիա ներկայացուցիչների եւ փորձագետների համատեղ քննարկումների համար: International Alert-ը դրանցից մեկն է: Այդ ամենից անկախ՝ կա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որը երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ եւ ֆինանսավորվող նախաձեռնություն է: Քանի որ International Alert-ի հանդիպումը բաց քննարկում չէր, չեմ կարող շատ մանրամասներ հայտնել, սակայն կարող եմ ասել, որ բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, քննարկվել են. հումանիտար բնույթի, քաղաքական, ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր եւ այլն:

– Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկե՞լ եք:

– Այո, հումանիտար հարցերի մեջ նաեւ պահվող անձանց վերաբերող հարցերն են ներառված:

– Մեր հասարակությանը հետաքրքրում է ռազմագերիների, ադրբեջանական բանակը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու հարցը: Ի՞նչ հարցեր են հետաքրքրում ադրբեջանական կողմին:

– Նրանց նույնպես հետաքրքրում է իրենց անհետ կորած զինվորների ճակատագիրը: Անցած տասնամյակների ընթացքում երկու կողմից էլ եղել են հազարավոր անհետ կորածներ: Խոսքը ոչ միայն երրորդ պատերազմի մասին է միայն, այլեւ ընդհանուր հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց: Ականապատված տարածքների հարցը եւս ադրբեջանական կողմն ամեն անգամ բարձրացնում է, խոսքը 30 տարիներին աղտոտված ու ականապատված դաշտերի մասին է: Երկու կողմի համար էլ ամենաակտուալ հարցը խաղաղության դիվիդենտների հարցն է, այն, թե ինչ ենք ստանալու խաղաղություն հաստատելով: Դրա մեջ ներառված է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սահմանների բացումը: Ադրբեջանը ցանկանում է ունենալ կարճ ճանապարհ դեպի Նախիջեւան: Նույն տրամաբանության մեջ ներառված են նաեւ էներգետիկ հարցերը: Էներգետիկ փորձագետների միջեւ հանդիպումներ են տեղի ունենում, վերջերս էլ հայ եւ ադրբեջանցի փորձագետներ էին հանդիպել Գորիսում, ինչը, ես կարծում եմ, շատ հետաքրքիր նախադեպ է: Սա հնարավորություն է տալիս մեզ՝ էլեկտրահաղորդակցության գծերը կապել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչը հնարավորություններ է ստեղծում նախ էլեկտրաէներգիայի ներկրման եւ արտահանման տեսանկյունից եւ հետո՝ շատ կարեւոր նախադեպ է. կողմերին` Ադրբեջանին եւ Հայաստանին, Հայաստանին եւ Թուրքիային դնում է տնտեսական եւ էներգետիկ կախվածության մեջ: Ոչ թե մի կողմն է կախվածության մեջ լինում, այլ՝ բոլոր կողմերը, ինչը երկարատեւ խաղաղության համար առհավատչյա կարող է դառնալ:

– Թուրքիան եւ Ադրբեջանը ինչպե՞ս կարող են Հայաստանից էներգետիկ կախվածության մեջ հայտնվել:

– Եթե հոսանքագծերը Ադրբեջանն ու Թուրքիան միացնեն մեր տարածքով, ստացվում է, որ մեզնից կախվածության մեջ են լինում: Թեպետ մեր ներքին պահանջարկը գնալով մեծանում է, եւ դրա մասին կառավարությունն էլ է հայտարարում, սակայն մենք շարունակում ենք մնալ հոսանք արտահանող երկիր, իսկ հարեւան պետությունների հետ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել:

– Ադրբեջանցի զինծառայողը սահմանը հատել էր, կրակել էր անպաշտպան կնոջ վրա: Ի՞նչ գնահատական կտաք:

– Խաղաղություն` չի նշանակում պատմության ավարտ եւ չի նշանակում, որ կողմերի միջեւ նոր պրոբլեմներ ու միջադեպեր չեն լինելու: Հիմա՝ միջադեպ է տեղի ունեցել, կողմերն ունեն պայմանավորվածություն, որ մոլորված զինծառայողներին պետք է վերադարձնել, եւ դա այդպես էլ կլիներ, եթե այդ դասալիքը չմտներ տուն եւ չկրակեր ՀՀ քաղաքացու վրա: Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, ես չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ նման միջադեպերը չպետք է ազդեն խաղաղության գործընթացի վրա: Ինձ համար ամենացավալի բանն այն է, թե ինչպես է այդ դասալիքը կարողացել անցնել ՀՀ տարածք եւ այդքան ժամանակ դեգերել: Ամենամեծ հարցը պետք է պատկան մարմիններին ուղղենք:

– Փաշինյանն ակնարկում է, որ կարող է դասալիքին վերադարձնել ադրբեջանական կողմին, քանի որ վերջինիս Բաքվում եւս դատելու են: Ճի՞շտ է նրան Ադրբեջանին հանձնելը:

– Տարբեր սցենարներ են մեդիայում քննարկում, պետք է սպասել իրավական գնահատականներին: Դա կլինի փոխանակման տեսքով, թե ինչպես, ցույց կտա ժամանակը: Փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում էմոցիաները վնասակար են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Breaking Bad սերիալի դերասանն ինքնասպան է եղել

Breaking Bad սերիալի դերասանն ինքնասպան է եղել Tue, 13 Oct 2026 20:30:51 +0400 34 տարեկանում…

13 րոպե ago

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն Tue, 13…

28 րոպե ago

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը Tue, 13 Oct 2026…

32 րոպե ago

Նավթատար լցանավ են ձերբակալել

Նավթատար լցանավ են ձերբակալել Tue, 13 Oct 2026 20:00:17 +0400 Ֆրանսիական Ռազմա-Ծովային ուժերը Հնդկական օվկիանոսում…

43 րոպե ago

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից Tue, 13 Oct 2026 19:45:16 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը…

58 րոպե ago

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Tue, 13 Oct 2026 19:30:32 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago