Լրիվ նոր զգացողություններ էին, որը երբեք ոչ մի տեղ չեմ ունեցել․ ինչպես Գագիկ Աղաջանյանը «նվաճեց» հյուսիսային բեւեռը (լուսանկարներ)

Լրիվ նոր զգացողություններ էին, որը երբեք ոչ մի տեղ չեմ ունեցել․ ինչպես Գագիկ Աղաջանյանը «նվաճեց» հյուսիսային բեւեռը (լուսանկարներ)

Sat, 10 Oct 2026 20:15:32 +0400


«Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը շաբաթներ առաջ, էքսպեդիցիայի կազմում, եղել է հյուսիսային բեւեռում։ Մեզ հետ զրույցում Աղաջանյանը պատմեց. «Ամեն տարի ֆրանսիական էքսպեդիցիոն նավ է գնում Հյուսիսային բևեռ, գիտնականներ են մեկնում, եւ որպեսզի այդ ճանապարհորդության ծախսերը հանեն, շատ խելացի բան են մտածել՝ իրենց հետ տանում են նաեւ տուրիստներ եւ ես ու կինս որոշեցինք գնալ։ Իմ տարիքում, երբ 60-ից ավելի երկրում եմ եղել, դժվար է ինչ որ բանով ինձ զարմացնել, ու միշտ ուր գնում եմ, երկու շաբաթ հետո ցանկություն եմ հայտնում վերադառնալ, բայց այս դեպքը բացառություն էր, առաջին դեպքն էր, որ վերադառնալու ցանկություն չունեի։ Լրիվ նոր զգացողություններ էին, նոր պատկերներ, մի բան, որը երբեք ոչ մի տեղ չի հանդիպում»։

Գագիկ Աղաջանյանը հյուսիսային բեւեռում հայկական դրոշն է բարձրացրել: Աղաջանյանը մանրամասնեց, որ վերջին օրը, երբ իրենց նավը սառույցը ճեղքելով մոտենում էր Բևեռին, իր վրացի ընկերը հարցրել է, թե արդյոք Հայաստանի դրոշ վերցրե՞լ է, որ հյուսիսային բեւեռում բարձրացնեն․ «Մետեցանք նավի ընդունարան, խնդրեցինք, Հայաստանի դրոշը A3 ֆորմատի թղթի վրա տպե,, որից հետո, երբ հասանք հյուսիսային բեւեռ եւ այնտեղ շատ ճոխ նշեցինք, նավի նավապետին խնդրեցի, որ ինքն իր կնիքով հաստատի, որ հենց այս դրոշն է եղել հյուսիսային բեւեռում, նման նավերի նավապետները նոտարական վավերացման իրավունք ունեն: Նավապետն ասաց` ոչ մի խնդիր ու իր կնիքով հաստատեց այդ փաստը` հայկական դրոշը Հյուսիսային բևեռում բարձրացվել է: Ընդ որում, երկու նման դրոշ ունեմ, ու պլանավորում եմ փետրվարին էլ հարավային բեւեռ գնալ, ու ինձ հետ տանել նաեւ այդ դրոշը, որպեսզի դրանց վրա դրվի նաեւ հարավային բեւեռում լինելու մասին հավաստող կնիք, այդպիսով կստացվի, որ բացառիկ դրոշ է, որը ծածանվել է մոլորակի երկու ծայրերում: Եթե հաջողվի հարավում էլ հավաստող կնիքը ստանալ, միգուցե այդ դրոշը նվիրեմ որեւէ թանգարանի, երկրորդ օրինակը իհարկե կպահեմ ինձ մոտ։ Ի դեպ, մեր անձնագրերում է նաեւ կնիք դրվել, որ եղել ենք հյուսիսային բեւեռում։ Տեղեկացա, որ նախկինում 2 հայ մարդ է եղել հյուսիսային բեւեռում, մեկը՝ ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի պետդումայի նախկին անդամ, հայտնի գիտնական, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, իսկ մյուսը՝ իրանահայ Կարո Հովասափյանը, բայց ինքը ալպինիզմով էլ է զբաղվում, այլ կենսակերպ ունի, իր դեպքը մի փոքր այլ է»։

Աղաջանյանի խոսքով՝ բևեռում օդի փոփոխությունից ինքնազգացողության վատացում չեն ունենում մարդիկ, ճիշտ հակառակը՝ ավելի լավ են իրենց զգում․ «Նման մաքուր օդ աշխարհում ոչ մի տեղ չկա, երբ որ դու փոշի չես շնչում, այնտեղ միայն օվկիանոս է, սառույց ու ձյուն, երբ դու իջնում ես սառույցի վրա կանգնում ես՝ զգացողությունն այն է, որ քո ոտքերի տակ 4 հազար մետր օվկիանոս է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը Wed, 14 Oct 2026 22:30:25 +0400 Ամերիկացի ֆերմեր Ռոն Վոլեսը՝…

26 րոպե ago

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր»

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր» Wed, 14 Oct 2026 22:24:06 +0400 «Քաղաքացիական պայմանագիր»…

33 րոպե ago

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը Wed, 14 Oct 2026 22:23:19 +0400…

34 րոպե ago

Երբեք չէի պատկերացնի՝ հարաբերություններ կունենամ այլ ազգի ներկայացուցչի հետ. Լիլիթ Բասյանը՝ վրացի սիրելիի, որդու արձագանքի և նախկին հարաբերությունների մասին

Երբեք չէի պատկերացնի՝ հարաբերություններ կունենամ այլ ազգի ներկայացուցչի հետ. Լիլիթ Բասյանը՝ վրացի սիրելիի, որդու արձագանքի…

41 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ Wed, 14 Oct 2026 22:00:20 +0400 «Վիլյառեալ»…

57 րոպե ago

36 ժամ գազ չի լինի

36 ժամ գազ չի լինի Wed, 14 Oct 2026 21:45:56 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝…

1 ժամ ago