Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին
Sun, 11 Oct 2026 13:00:50 +0400
Էր Ռիադի օդանավակայանում հրթիռային հարվածի հետևանքով 12 մարդ է զոհվել։
Տեղեկությունը հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Ըստ հաորդագրության՝ զոհվածների թվում են Սաուդյան Արաբիայի չորս ու Բանգլադեշի երկու քաղաքացիներ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի մեկական քաղաքացիներ:
Տուժածների թիվը հասել է 309-ի, նրանց մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի մոտակայքում։
Մի շարք չվերթեր չեղարկվել են։