Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը

Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը

Sun, 11 Oct 2026 17:45:16 +0400


Արգենտինայի առաջնության 12-րդ տուրը փայլուն է դասավորվել հայկական արմատներով ֆուտբոլիստների համար: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Թոմաս Ադորյանն իրենց տպավորիչ ու վճռորոշ գոլերով հաղթանակներ են պարգևել սեփական թիմերին։

«Բարակաս Սենտրալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Հուրականի» նկատմամբ: Հանդիպման գլխավոր հերոսը Նորբերտո Բրիասկո-Բալեկյանն էր, ով իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ դուբլ է ձևակերպել՝ այն էլ իր նախկին և հարազատ ակումբի դեմ խաղում:

30-ամյա հարձակվողը հաշիվը բացել է 9-րդ րոպեին և, ի հարգանք նախկին ակումբի, գոլը չի տոնել: Արդեն 62-րդ րոպեին նա հեռահար, ֆանտաստիկ հարվածով կրկնապատկել է հաշիվը՝ գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը:

Մեկ այլ խաղում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել «Տիգրեի» նկատմամբ: Հյուրերին կարևորագույն երեք միավոր է պարգևել կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։

Հանդիպման 36-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, նա աջ եզրից ստացել է փոխանցում, շարժվել դեպի կենտրոն և տուգանային հրապարակից դուրս ձախ ոտքի հուժկու հարվածով գնդակն ուղարկել դարպասի անկյունը: Սա Ադորյանի երկրորդ անընդմեջ գոլն էր Արգենտինայի առաջնությունում և երրորդը՝ վերջին չորս հանդիպումներում՝ ներառյալ Արգենտինայի Գավաթի խաղարկությունը: Այս մասին գրում է Armsport-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

4 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

4 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

4 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

5 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

5 ժամ ago