Մարդկությունը մինչև 2100 թվականը կարող է ոչնչանա

Մարդկությունը մինչև 2100 թվականը կարող է ոչնչանա

Sun, 11 Oct 2026 20:00:51 +0400


Ըստ բրիտանական «The Lancet» ամսագրի փորձագետների՝ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը՝ արհեստական ​​բանականության ստեղծած կենսաբանական զենքերի կամ միջուկային հակամարտության հետևանքով։

Ըստ հեղինակավոր բժշկական ամսագրի հատուկ հանձնաժողովի հրապարակած գլոբալ գնահատման՝ միջուկային պատերազմը և արհեստական բանականության (ԱԲ) չարամիտ օգտագործումը (օրինակ՝ ԱԲ-ի միջոցով ստեղծված կենսաբանական զենքերը) այն երկու հիմնական սպառնալիքներն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության լիակատար անհետացմանը մինչև 2100 թվականը։

Գիտնականներն առանձնացնում են մինչև 2100 թվականը քաղաքակրթության կործանման կամ անհետացման մի քանի հիմնական գործոն․

• Արհեստական բանականության սպառնալիք և կենսազենք․ Գերհզոր ԱԲ-ի անվերահսկելի մրցավազքը և դրա կիրառումը զանգվածային ոչնչացման զենքեր նախագծելու համար։

• Միջուկային հակամարտություն․ Միջուկային պատերազմը և դրան հաջորդող «միջուկային ձմեռն» ու սովը, որոնք ունակ են ջնջել մարդկային քաղաքակրթությունը Երկրի երեսից։

• Կլիմայական ճգնաժամ և էկոհամակարգերի փլուզում․ Ածխաթթու գազի արտանետումների աճը, ռեսուրսների սպառումը և կենսաբազմազանության կորուստը, որոնք, ըստ հազարավոր գիտնականների համատեղ կանխատեսումների, կարող են կլիմայական կոլապսի հանգեցնել դարավերջին։

21-րդ դարում գլոբալ առողջապահական սպառնալիքների հարցերով «Lancet»-ի հանձնաժողովի կողմից կազմված սպառնալիքների ցանկը ներառում է նաև օդի աղտոտվածությունը, հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, թերսնուցումը, կլիմայի փոփոխությունը, զինված հակամարտությունները, մարդասիրական օգնության կրճատումը, ալկոհոլիզմը, զարկերակային բարձր ճնշումը, եկամուտների անհավասարությունը, կրթության ցածր մակարդակը, բնական աղետները, համավարակները, ճարպակալումը, հոգեկան խանգարումները, ծխելը և տարիքային հիվանդությունները։

Գիտնականները շեշտում են, որ այս զեկույցները գուշակություններ կամ անդառնալի դատավճիռներ չեն, այլ տագնապի ազդանշաններ։ Զեկույցի հեղինակ, պրոֆեսոր Քրիստոֆեր Մարրիի խոսքով՝ «մարդկությունը դեռևս ունի գործելու և փոփոխություններ անելու հնարավորություն»։ Եթե աշխարհի առաջնորդները հենց այսօրվանից համատեղ քայլեր ձեռնարկեն տեխնոլոգիաների անվտանգության, կլիմայի պաշտպանության և միջուկային զսպման ուղղությամբ, աղետալի սցենարներից հնարավոր կլինի խուսափել։

Հեղինակները կոչ են անում համաշխարհային առաջնորդներին՝ վաղ փուլում անդրադառնալ թվարկված ռիսկերին, այդ թվում՝ նորարարությունների ոլորտում ներդրումների և առողջապահական համակարգերի ամրապնդման միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

19 րոպե ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

23 րոպե ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

27 րոպե ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

1 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

1 ժամ ago