Մեկ որոշմամբ ուզում է դա անել

Մեկ որոշմամբ ուզում է դա անել

Mon, 12 Oct 2026 12:56:26 +0400


Գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Շինարարների փողոցի տնտեսվարողները՝ դժգոհություն հայտնելով իրենց գույքի հնարավոր ապամոնտաժման կապակցությամբ։ Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ քաղաքապետարանի ներկայացրած՝ գերակա շահի հիմնավորմանը չեն վստահում, քանի որ իրենց այդ մասին հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։

Տնտեսվարողները պահանջում են հանդիպում քաղաքային իշխանությունների հետ՝ հարցը քննարկելու և փոխադարձ համաձայնության գալու նպատակով։ Նրանց խոսքով՝ եթե անգամ մեկ անձ համաձայն չլինի առաջարկվող պայմաններին, պետք է ժամանակ տրամադրվի դատարան դիմելու համար։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ քաղաքապետի որոշմամբ վտանգվում է տարիների ընթացքում իրենց ստեղծածը։ Նրա խոսքով՝ քաղաքապետն ինքը պետք է նախաձեռներ հանդիպում՝ բացատրելու, թե ինչու է նախատեսվում ապամոնտաժել տնտեսվարողների գույքը, մինչդեռ այժմ հանդիպում պահանջում են հենց իրենք։

«Քաղաքապետն ուզում է իր մի որոշմամբ մեր՝ տարիներով ստեղծածը ոչնչացնել, ինքը պետք է խնդրի մեզ հետ հանդիպում, որ բացատրի, թե ինչի համար է մեր գույքը քանդում, բայց հիմա մենք ենք պահանջում հանդիպում նրա հետ»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը Mon, 02 Nov 2026 21:00:42 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

21 րոպե ago

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

36 րոպե ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

51 րոպե ago

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

1 ժամ ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

1 ժամ ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

1 ժամ ago