Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում

Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում

Mon, 12 Oct 2026 15:15:36 +0400


«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն «Առաջին ալիքի» հետ զրույցում բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի դերը՝ ընդգծելով հայ ֆուտբոլիստի նշանակությունը ոչ միայն միլանյան ակումբի, այլև եվրոպական ու միջազգային ֆուտբոլի համար։

Կիվուի խոսքով՝ Մխիթարյանի անցած ճանապարհն ինքնին խոսուն է։ «Շախտյորից» մինչև «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա» և այժմ՝ «Ինտեր»․ հայ կիսապաշտպանը տարիների ընթացքում մեծ կարիերա է կերտել և բարձր նշաձող սահմանել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։

Ռումինացի մասնագետը Մխիթարյանին համարում է օրինակելի առաջնորդ, որից կարող են սովորել երիտասարդ ֆուտբոլիստները։ Նրա գնահատմամբ՝ հայ խաղացողի առանձնահատկություններից են ամենօրյա քրտնաջան աշխատանքը, պատասխանատվության զգացումը և թիմակիցների համար օրինակ ծառայելու կարողությունը։

Կիվուն ընդգծել է, որ Մխիթարյանը գիտակցում է իր ազդեցությունը շրջապատի վրա և հասկանում՝ որքան կարևոր է իր վարքով ու աշխատանքով մյուսներին ճիշտ ուղղություն ցույց տալը։

Անդրադառնալով հայ ֆուտբոլիստի նշանակությանը «Ինտերի» համար՝ գլխավոր մարզիչը նշել է, որ նրա արժեքը չի սահմանափակվում միայն խաղադաշտում կատարած աշխատանքով։ Մխիթարյանի փորձը, խաղի վերաբերյալ գիտելիքներն ու վարպետությունը շարունակում են կարևոր նշանակություն ունենալ թիմի համար։

Միևնույն ժամանակ Կիվուն նկատել է, որ ֆուտբոլիստի տարիքի պայմաններում դժվար է երեք օրը մեկ կայացող հանդիպումներում մշտապես նույն մակարդակով հանդես գալ։ Այդուհանդերձ, «Ինտերը» բարձր է գնահատում Մխիթարյանին թե՛ մարզական ներդրման, թե՛ տարիների ընթացքում կուտակած փորձի համար։

«Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացող ունենալով», — ընդգծել է Կիվուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

14 րոպե ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

28 րոպե ago

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

44 րոպե ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

58 րոպե ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

59 րոպե ago

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…

1 ժամ ago