«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Tue, 13 Oct 2026 08:00:01 +0400


Ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի թվի աճը, որն արդեն ահագնացող չափերի է հասնում, ըստ զինվորական մեր աղբյուրի, հետեւանքն է նաեւ այն բանի, որ իշխանության թեթեւ ձեռամբ բանակից վտարվեցին Մայր Աթոռի նշանակած գնդերեցները, եւ որոշվեց հոգեւոր ծառայության ստորաբաժանումը վերակազմավորել, իսկ հոգեբանները բավականին քիչ են բանակում եւ աշխատում են ըստ կարիքի։ Իհարկե, ՊՆ-ում հայտարարվում է, թե գնդերեցների ծառայության միայն բնույթն է փոխվել՝ բանակում կլինեն հոգեւոր սպասավորներ, պարզապես նրանք պետք է պայմանագիր կնքեն եւ ենթարկվեն բանակի բարոյահոգեբանական գծով վարչությանը, այլ ոչ թե Վեհափառին։ Սակայն փաստն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ բանակում գնդերեցներ չկան, զորքի հետ, ըստ մեր աղբյուրի, բարոյահոգեբանական, հոգեւոր զրույցներ չեն վարվում, ու նաեւ այս փաստով են պայմանավորված բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները, սպանությունները եւ դժբախտ պատահարները։ Վերջին բոթը երկու օր առաջ լսեցինք։ Ի դեպ, ոչ մարտական պայմաններում զոհերի թվի աճից մտահոգված են նաեւ իշխող խմբակցությունում, պարզապես հասկանալի պատճառներով չեն բարձրաձայնում, բայց կարծում են, որ միջոցներ պետք է ձեռնարկել՝ այս ընթացքը կանգնեցնելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

5 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

5 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

6 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

6 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

6 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago