«Հրապարակ». ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում

«Հրապարակ». ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում

Tue, 13 Oct 2026 08:15:12 +0400


Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի ՏԻՄ ընտրություններում, ինչպես տեղեկացրել ենք, իշխանական թեկնածուն գրեթե առանց մրցակցության է մնացել։ Առաջադրվել են թեկնածուներ Շնորհապետական, Եվրոպական, «Ապրելու երկիր» կուսակցություններից, բայց բոլոր թեկնածուները, ըստ մեր աղբյուրի, կապեր ունեն իշխանականների հետ։ Սակայն ՔՊ-ն, այնուամենայնիվ, «ստրախովկայով» է գործում՝ 2 օր առաջ «Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, մեր տեղեկություններով՝ Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի գործով։ Վերջինիս մեղադրում են «առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաեւ՝ այդ նպատակով կաշառք տալու եւ ստանալու մեջ»։

Արմեն Հայրապետյանն ավագանու նիստում կողմ է քվեարկել այդ հանքը շահագործելու որոշմանը։ Նա մտերիմ է Անդրեասյանի հետ եւ նրա ջանքերով է սեփականաշնորհել Մեղրիի կոմունալ տնտեսության շենքի մի մասը, որի մի մասն էլ տարիներ առաջ գնել է նրա հայրը՝ կոմունալի նախկին պետը։ Այդ ժամանակ Մեղրիի քաղաքապետը նրանց ազգական Սերգեյ Հայրապետյանն էր։ Այդ սեփականաշնորհումը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց Մեղրիում, բայց մնաց անհետեւանք։ Ներկայում կոմունալի շենքը պատկանում է Հայրապետյանների ընտանիքին՝ ծառայում է որպես հյուրանոց։ Ի դեպ, թեկնածուն խոստանում է լողավազան կառուցել, զբոսայգիները բարեկարգել, բայց մեղրեցիները թերահավատ են, որ Հայրապետյանը կանցնի, ասում են՝ նախորդ անգամ անցավ Ռուբեն Վարդանյանի շնորհիվ, այժմ շանս չունի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին Wed, 04 Nov 2026 21:00:39 +0400 «Հայաստան-Թուրքիա…

2 րոպե ago

Մարզպետարանում անտեղյա՞կ են

Մարզպետարանում անտեղյա՞կ են Wed, 04 Nov 2026 20:45:28 +0400 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ…

17 րոպե ago

Ժողովրդի մեծ մասը չի նստելու իր տեղը. Նարեկ Կարապետյանը 2 ժամից հատուկ միջոցառման մասին է հայտնելու

Ժողովրդի մեծ մասը չի նստելու իր տեղը. Նարեկ Կարապետյանը 2 ժամից հատուկ միջոցառման մասին է…

30 րոպե ago

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Wed, 04 Nov 2026 20:30:16 +0400 ԱՄՆ Կոնգրեսի…

33 րոպե ago

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը Wed, 04 Nov 2026 20:15:27 +0400 Հոկտեմբերի 25-ին…

48 րոպե ago

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան Wed, 04 Nov 2026 20:05:16 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր»…

58 րոպե ago