«Հրապարակ»․ Նրա համար Նոր կտակարանից ավելի կարեւոր է Ալմա Աթայի հռչակագիրը

«Հրապարակ»․ Նրա համար Նոր կտակարանից ավելի կարեւոր է Ալմա Աթայի հռչակագիրը

Tue, 13 Oct 2026 10:15:53 +0400


Հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը մասնակցում էին Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին։ Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է, որ նրանք, կողք-կողքի նստած, զրուցում են։ Զրույցի բովանդակության մասին չհաղորդվեց։ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվել էր նաեւ մշակութային ծրագիր, պետությունների ղեկավարներն այցելել էին «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտի, որտեղ ԱՊՀ անդամ երկրների մշակույթի եւ ազգային կերակրատեսակների փառատոն էր ընթանում։ Մի տաղավարում ներկայացված էր Հայաստանը, մյուսում՝ Ադրբեջանը, որտեղ Արցախը ներկայացվում էր որպես ազատագրված ադրբեջանական հող, եւ Նիկոլ Փաշինյանը մեծ ուշադրությամբ ունկնդրում էր այդ հակահայ բարբաջանքը։ Տաղավարներ այցելելուց հետո ԱՊՀ պետությունների ղեկավարների համար կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում էլ Փաշինյանն ու Ալիեւը հայտնվել էին նույն սեղանի շուրջ եւ ջերմ շփումներ ունեցել։ Ներկա են եղել նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Թուրքմենստանում կայացած հանդիպմանը, նկատեց․ «Այդ այցի մեջ ես կառանձնացնեի ոչ թե Փաշինյան-Ալիեւ շփումն ու զրույցները, այլ ինքնին այն հանգամանքը, որ Փաշինյանը մինչեւ Ռուսաստան գնալը առիթներ է փնտրում Վլադիմիր Պուտինի հետ շփվելու։ Նիկոլ Փաշինյանը Պուտինին չշնորհավորեց Պետդումայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ, սակայն Պուտինի ծննդյան օրը շնորհավորեց, անգամ զանգահարեց։ Իմ տպավորությամբ՝ Փաշինյանը Թուրքմենստան էր մեկնել ՌԴ նախագահի հետ հանդիպելու համար, բայց ես կարծում եմ, որ սրանք սին ու անարդյունավետ փորձեր են՝ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար։ Առաջիկայում, եթե չասենք՝ ամեն բան, ապա շատ բան է վճռվելու հայ-ռուսական հարաբերություններում։ Ցանկացած առիթ, հնարավորություն Փաշինյանն այս փուլում օգտագործում է, որպեսզի ՌԴ նախագահի հետ շփումներ հաստատի։ Ֆորմալ առումով Փաշինյանն ԱՊՀ ֆորմատով որեւէ հանդիպում բաց չի թողնում, որովհետեւ նրա համար Նոր կտակարանից էլ ավելի կարեւոր է Ալմա Աթայի հռչակագիրը, որը, ի վերջո, ԱՊՀ ստեղծման հիմքում ընկած կարեւորագույն փաստաթուղթ է»։

Ի՞նչ են տալու այդ շփումները Փաշինյանին։ «Մենք տեսանք, որ Փաշինյան-Պուտին շփումից մի փոքրիկ դրվագ կտրվեց, երբ ժպտում էին, եւ այդ տեսանյութը շատ լայն տարածում գտավ։ Մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ այդ շփումից դա միակ հատվածը չէր, սակայն հատուկ դա էր ընտրվել՝ հանրությանը հրամցնելու համար։ Այս մարդն ամենուր՝ ուժայինների մոտ, իր ֆրակցիայի ներսում, ունի խնդիր, այն է՝ ՌԴ-ի հետ բոլոր ասպեկտներում կարելի է հարաբերությունները կարգավորել, իսկ ինքը կինոյի տղան է եւ կարող է Պուտինի հետ հավասարը հավասարին բանակցություններ վարել՝ ապահովելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծումը։ Նա բոլորին մեսիջ է հղում, դա է իրեն անհրաժեշտ։ Մարդկանց փորձում է ծախել այն թեզը, որ ինքը բոլորի համար շահավետ է՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի եւ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, եւ այսպես շարունակ։ Բայց բոլորի համար հասկանալի է, որ Փաշինյանը ՌԴ-ի համար շահավետ չէ, Ռուսաստանն իր քայլերով դա է ցույց տալիս։ Ռուսաստանը շատ վատ թշնամի է, որովհետեւ անկանխատեսելի է։ Նիկոլ Փաշինյանը, ելնելով դրանից, փորձում է շոուներ սարքել եւ մարդկանց ցույց տալ, որ ամեն բան այդքան էլ վատ չէ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

7 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

7 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

7 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

7 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

7 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

7 ժամ ago