Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ

Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ

Tue, 13 Oct 2026 12:30:00 +0400


Թուրքիայի և Իրանի միջև տարեկան շուրջ 10 մլրդ խմ բնական գազի ներկրում նախատեսող 25 տարվա պայմանագրի ժամկետը լրանում է։ Այժմ քննարկվում է ևս 5 տարով դրա ժամկետի երկարաձգման հարցը։

Թուրքիայի բնական գազի տարեկան սպառումը կազմում է շուրջ 55-60 մլրդ խմ։ Երկրի արդյունաբերության և քաղաքների ջեռուցման համար հիմնականում օգտագործվում է բնական գազ։ Ակնկալվում է, որ Թուրքիան կշարունակի իրանական գազի ներմուծումը Դողուբայազըթի տարածքով անցնող խողովակաշարով։

Ոլորտի աղբյուրները, պատասխանելով թուրքական ANKA լրատվական գործակալության հարցին, ուշադրություն են հրավիրել բնական գազի առուվաճառքի պայմանագրում ներառված կարևոր դրույթի վրա։

Աղբյուրների խոսքով՝ «Եթե Թուրքիան և Իրանը պայմանագրի ժամկետի ավարտից որոշ ժամանակ առաջ չեն հայտարարել, որ չեն երկարաձգելու այն, ապա պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է ևս 5 տարով։ Հնարավոր է՝ այս դրույթն արդեն գործի է դրվել, և պայմանագրի ավտոմատ երկարաձգումն իրականացվել է»,- գրում է գործակալությունը։

Աղբյուրները նաև նշել են, որ թեև Իրանը ձմռանը երբեմն կարճ ժամանակով դադարեցնում է գազի մատակարարումները, այնուամենայնիվ այն շարունակում է կարևոր մատակարար լինել Թուրքիայի համար, հատկապես գնային առավելությունների շնորհիվ, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

3 ժամ ago

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400 ԲՀԿ…

3 ժամ ago

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին Thu, 15 Oct 2026 23:45:13 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում…

3 ժամ ago

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել Thu, 15 Oct 2026 23:30:51 +0400 Միացյալ Նահանգներում օդաչուն…

4 ժամ ago

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով Thu, 15 Oct…

4 ժամ ago

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu,…

4 ժամ ago