Մերիդյանին էնպիսի փողեր են տվել, որ այդ գնով կարելի էր նոր շենք կառուցել

Մերիդյանին էնպիսի փողեր են տվել, որ այդ գնով կարելի էր նոր շենք կառուցել

Tue, 13 Oct 2026 19:15:01 +0400


Ազգային ժողովը երեկ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի տասներկուերորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը նախագծի համատեքստում հարց բարձրացրեց COP 17-ի հետ կապված մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ, նշելով, որ թվերն ուռճացված են։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանի հետ։

– Ինչո՞ւ է կառավարությունը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով իրականացնում գնումները, քանի որ այստեղ խոսք չի կարող լինել հրատապության մասին։

– Այստեղ ոչ թե հրատապության հիմքով են մեկ անձից արել, այլ այս իշխանությունները 2019թ-ին կատարեց օրենսդրական փոփոխություն, որի համաձայն մշակութային միջոցառումերի կազմակերպումը սահմանեց որ պետք է արվի մեկ անձից։ Երեւի թե նման խոշոր միջոցառումների համար էր արվում, որ չհայտարարվի մրցույթ, եւ իրենք կարողանան իրենց ցանկալի ընկերության հետ կնքեն պայմանագիր։ Այս դեպքում 2 մլրդի գնումը կազմակերպվել է կոնկրետ մեկ ընկերությունից։ Հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքով է 2023թ-ին ստեղծված ընկերությունը ընտրվել, ի՞նչ փորձառություն ունի տվյալ ընկերությունը այս ոլորտում, մնում է անհայտ, եւ ինչո՞ւ հենց այս ընկերությունը, այս հարցերի պատասխանը անհայտ է մնում։ Օրինակ, մի քանի ընկերության հարցում արե՞լ են, գին իմացե՞լ են։ Բայց արի ու տես որ որոշում են գնում անել կոնկրետ մեկ ընկերությունից, ընդ որում, ընդհանուր առմամբ 9-10 պայմանագիր է, ու հատկանշական է այն, որ որպեսզի մշակութային միջոցառման տակ տեղավորեն, այս հոդվածի տակ են մտցրել, օրինակ, տրանսպորտային փոխադրումը, նման պայմանագիր են կնքել, որպեսզի երեւա, իբրեւ թե մշակութային միջոցառման հետ գործ ունեն։ Ընդ որում այս պայմանագրերով մոտ 80 տոկոս կանխավճար են տվել, դա գնումների ոլորտում չլսված իրավիճակ է, երբ դեռ ծառայությունը չի սկսել մատուցել, բայց կանխավճար են տալիս։ Եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է։ Ընկերությունը, որի հետ պայմանագրերը կնքել են, տխրահռչակ «Դոպինգ սփեյս» ընկերությունն է, որը պիտի Հայաստանում Սնուպ Դոգի, այնուհետեւ Ջենիֆեր Լոպեսի համերգները կազմակերպեր ու Սնուփ Դոգի համերգի համար վերցված գումարը տեսանք` ինչ եղավ։ Նույն հատկացումը Մերիդյանի մասով կարող ենք ասել, ընդ որում Մերիդյանին էնպիսի փողեր են տվել, որ այդ գնով կարելի էր նոր շենք կառուցել, մի հատ էլ 400 օր վարձակալության փող են տվել, որ հետո էլի միջոցառում լինի, էլի էնտեղ անեն։ Պայմանագրով մեկ օրվա վարձակալության գումարը 32 հազար դոլար է կազմում, որը ահռելի գումար է, չկա նման գին։

– Ազգային ժողովի նիստի ժամանակ ընդդիմությունը, այդ թվում դուք, խոսեցիք ուռճացված գնումների մասին։ Ըստ ձեզ՝ որքա՞ն կարելի էր խնայել, եթե խելամիտ պայմանագրեր կնքվեին։

– Մենք դա այսպես ենք հաշվարկել՝ վերցրել ենք մեկ անձից կատարվող գնման բոլոր պայմանագրերը, գները, ապրանքները, ուսումնասիրել ենք, եւ պարզ դարձավ, որ գնում են արել իրենց ցանկալի ֆիրմայի հետ, բոլոր գները շուկայական արժեքի համեմատ եռապատիկ ուռճացված են, այնքան է ուռճացված, որ մեր գործընկերուհին ներկայացրեց` նույն բեյջի թելը, ու էդպես է ամեն ինչ։

– Ծովինար Վարդանյանը ձեր հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, որ լուծարված ՊՈԱԿ-ի անունով ընկերություն եք բացել, որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն ու հաճախորդներ ունենաք։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ մեղադրանքներին։

– Ակնհայտ է, թե ինչու ինձ թիրախավորեցին, քանի որ ես գնումների մասնագետ եմ, եւ երեւի ենթադրել են, որ այս ինֆորմացիան իմ թեթեւ ձեռքով եմ օպոզիցիային հասանելի դարձրել, բայց ասեմ, որ բոլորով ենք այս պրոցեսի վրա աշխատել, այսինքն, դա միայն իմ նվաճումը չէր։ Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, դա շատ պարզ է, ես եղել եմ կառավարությանն առնթեր Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի իրավական ապահովման եւ բողոքարկման վարչության պետը, եւ աշխատել եմ թե պետական մարմինների ու թե մասնավորի հետ, հետո ՊՈԱԿ-ը լուծարվել է, ես ստեղծել եմ նույն անունով ՍՊԸ, այսինքն, դա թույլատրելի եղանակ է։ Հիմա ինձ ասում են, որ եթե այդ անունը չլիներ, ձեր մոտ հաճախորդ չէր լինի, ես հայտարարում եմ, որ ես համարվում եմ այդ ոլորտում լավագույններից մեկը, եթե իմ ընկերության անունը դնեի խնձոր, իմ հաճախորդների քանակը դրանից չէր պակասի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը Wed, 14 Oct 2026 22:30:25 +0400 Ամերիկացի ֆերմեր Ռոն Վոլեսը՝…

25 րոպե ago

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր»

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր» Wed, 14 Oct 2026 22:24:06 +0400 «Քաղաքացիական պայմանագիր»…

31 րոպե ago

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը Wed, 14 Oct 2026 22:23:19 +0400…

32 րոպե ago

Երբեք չէի պատկերացնի՝ հարաբերություններ կունենամ այլ ազգի ներկայացուցչի հետ. Լիլիթ Բասյանը՝ վրացի սիրելիի, որդու արձագանքի և նախկին հարաբերությունների մասին

Երբեք չէի պատկերացնի՝ հարաբերություններ կունենամ այլ ազգի ներկայացուցչի հետ. Լիլիթ Բասյանը՝ վրացի սիրելիի, որդու արձագանքի…

39 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ Wed, 14 Oct 2026 22:00:20 +0400 «Վիլյառեալ»…

55 րոպե ago

36 ժամ գազ չի լինի

36 ժամ գազ չի լինի Wed, 14 Oct 2026 21:45:56 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝…

1 ժամ ago