Հաքերային հարձակում Ադրբեջանի պետական համակարգերի դեմ․ կայքերի աշխատանքը խափանվել է
Wed, 14 Oct 2026 11:30:20 +0400
Ադրբեջանի պետական տեղեկատվական համակարգերը ենթարկվել են կիբերհարձակման։ Հարձակման թիրախում հայտնվել են ավելի քան 100 պետական դոմեյններ, ինչի հետևանքով մի շարք պետական հաստատությունների պաշտոնական կայքերի աշխատանքը ժամանակավորապես խափանվել է։
Տեղեկությունը հաստատել է նաև APA-Economics-ը՝ վկայակոչելով Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությանը։