Հետո չգան ասեն՝ երեխաները չեն հասկացել ինչ են անում

Հետո չգան ասեն՝ երեխաները չեն հասկացել ինչ են անում

Wed, 14 Oct 2026 11:43:57 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու նրա հերթական կալանավորումը չեն կարող սովորական երևույթ դառնալ Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց ակտիվությունից, պասիվությունից կամ ստվերային գործունեությունից։ Մինչև Հայաստանի և Արցախի նախկին նախագահի նկատմամբ, իր գնահատմամբ, ապօրինի քրեական հետապնդումը չդադարեցվի, Հայաստանում քաղաքական կյանքի բնականոն զարգացման մասին խոսելը անիմաստ կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Նրա գնահատմամբ՝ Քոչարյանը զրկված է ոչ միայն անձամբ քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից, այլև սահմանափակված է նրա քաղաքական թիմի անդամների գործունեությունը։ Միկոյանի խոսքով՝ երբ քաղաքական գործիչը զրկվում է իր գործունեությունն իրականացնելու հնարավորությունից՝ առանց համապատասխան դատական ակտի, դա քաղաքական հետապնդման հիմնական դրսևորումներից մեկն է։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքներին՝ Միկոյանը կասկածի տակ է դրել այդ գործընթացի շարժառիթները և ընդգծել, որ կալանավորման միջնորդություններն ու որոշումներն ունեն կոնկրետ պատասխանատուներ։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրություն չունի կալանավորման վերաբերյալ համապատասխան միջնորդությունների և որոշումների տակ, ինչի հետևանքով հետագայում կարող է հայտարարել, որ դրանց ընդունմանն անմիջականորեն չի մասնակցել։ Միկոյանի խոսքով՝ այդ փաստաթղթերի հետ կապված պատասխանատվությունը կրում են դրանք կազմած կամ ընդունած անձինք, որոնց թվում նա նշել է Աննա Վարդապետյանին, Ծովակ Մնացականյանին և համապատասխան դատավորներին։

Քոչարյանի գրասենյակի ղեկավարի համոզմամբ՝ այս հանգամանքը պետք է հստակ գիտակցեն գործընթացում ներգրավված բոլոր անձինք։ Նա ընդգծել է, որ ապօրինությունների համար պատասխանատվությունը չի կարող հետագայում արդարացվել այն պատճառաբանությամբ, թե դրանց մասնակիցները չեն գիտակցել իրենց գործողությունների հետևանքները։

Միկոյանի խոսքով՝ խոսքը հասուն և իրենց որոշումների համար պատասխանատու մարդկանց մասին է, որոնց գործողությունները կապված են կոնկրետ անունների հետ։ Նա նաև զգուշացրել է, որ պատասխանատվության պահը կարող է անսպասելիորեն գալ, և այդ ժամանակ անձնական կամ ընտանեկան կապերը չեն կարող արդարացում ծառայել։

«Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս բաջանաղները չգան, չասեն՝ երեխաները չէին հասկացել ինչ են անում»,- ասել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

19 րոպե ago

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400 Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական…

34 րոպե ago

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի…

47 րոպե ago

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ Wed, 14 Oct…

1 ժամ ago

Փաշինյանի կադրը Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել

Փաշինյանի կադրը Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել Wed, 14 Oct…

1 ժամ ago

Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին․ ինչ են քննարկել

Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին․ ինչ են քննարկել Wed, 14 Oct 2026 14:30:06…

1 ժամ ago