Փաշինյանի կադրը Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել

Փաշինյանի կադրը Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել

Wed, 14 Oct 2026 14:31:46 +0400


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար վերանշանակված, ՔՊ-ական Տիգրան Պետրոսյանը, ով 2020 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել վարչապետի աշխատակազմում, նախորդ տարի վաճառել է իր հին՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» և ձեռք բերել 2025 թվականի արտադրության 170,000 դոլարանոց նոր «Մերսեդես»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Պետրոսյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը:

Հաշվետու տարում Պետրոսյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որից 7-ը՝ Երևանում (միայն 5-ը ձեռք է բերվել վերջին 4 տարում):

Մասնավորապես, Պետրոսյանը Արաբկիրում միանձնյա տնօրինում է ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն (գնվել է 2019-ին), ավտոկայանատեղի (գնվել է 2024 թվականին), ինչպես նաև Ավանում՝ անավարտ շինություն (գնվել է 2024-ին):

Համատեղ սեփականության իրավունքով Պետրոսյանը տնօրինում է բնակարաններ Արաբկիրում (գնվել է 2023-ին) և Քանաքեռ-Զեյթունում (գնվել է 2024-ին), հողամասեր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում (ձեռք են բերվել 2020 թվականին նվիրատվության և գնման միջոցով), ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շինություններ Երևանի Կենտրոնում (գնվել է 2023-ին) և Արաբկիրում (գնվել են 2017 և 2019 թվականներին)։

2025 թվականի տարեսկզբին Պետրոսյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը տարվա ընթացքում օտարել է։ Մասնավորապես՝ նա 32 միլիոն դրամով վաճառել է 2024 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ-ը (2019 թ. թողարկման) և 1.2 միլիոն դրամով՝ 2023-ին գնված FORD բեռնատարը (2001 թ. թողարկման)՝ պահպանելով դեռևս 2007 թվականին ձեռք բերված VOLVO մարդատար ավտոմեքենան (1997 թ. թողարկման)։

Փոխարենը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Պետրոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 11-ին 61,535,000 դրամով (մոտ $160,792 ԱՄՆ դոլար) ձեռք է բերել 2025 թվականի արտադրության MERCEDES-BENZ։

Տիգրան Պետրոսյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 17,000 եվրո, 165,000 ԱՄՆ դոլար և 127,000,000 դրամ։

2025 թվականի հայտարարագրում ՔՊ-ական պաշտոնյան հայտարարագրել է 4 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ 5,100,000 դրամով (մոտ $13,326 ԱՄՆ դոլար) 2024 թվականին ձեռք բերված ժամացույց։

Հաշվետու տարում Տիգրան Պետրոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 17,592,129 դրամ, որից 16,728,129 դրամը ստացվել է որպես աշխատավարձ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից», իսկ 864,000 դրամը՝ «ՅՈՒՄԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից ստացված վարձակալական վճարներից։

Ըստ հայտարարագրի՝ Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որտեղ ունի պատվիրակի կարգավիճակ։

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի կադրը. նրան «Կառավարական դաչաներից» Տեսչական մարմին է բերել վարչապետը։

Մինչ 2018 թվականի իշխանափոխությունը Պետրոսյանն աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում (2005–2013 թվականներին), ապա որոշ ժամանակ զբաղվել բիզնեսով՝ 2018–2022 թվականներին ղեկավարելով «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն։

Այնուհետև Պետրոսյանը կարիերայի կտրուկ աճ է ունեցել. 2020–2021 թվականներին նա զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2022–2024 թվականներին՝ աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իսկ 2024-ի նոյեմբերին նշանակվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Արդեն 2025 թվականի հունիսի 24-ից Պետրոսյանը ստանձնեց ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը։

Ուշագրավ է՝ ԱԱԾ-ում աշխատելու տարիների՞ն, բիզնեսո՞ւմ, թե՞ հենց Փաշինյանի իշխանության օրոք պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցնելիս է նրան հաջողվել դիզել միլիոնավոր դրամների հասնող կարողությունն ու կատարել աչք ծակող թանկարժեք գնումներ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

18 րոպե ago

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400 Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական…

34 րոպե ago

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի…

47 րոպե ago

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ Wed, 14 Oct…

1 ժամ ago

Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին․ ինչ են քննարկել

Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին․ ինչ են քննարկել Wed, 14 Oct 2026 14:30:06…

1 ժամ ago

«Ամեն ինչ անում են, որ ոտքի կանգնենք, մենք լռում ենք»

«Ամեն ինչ անում են, որ ոտքի կանգնենք, մենք լռում ենք» Wed, 14 Oct 2026 14:28:49…

1 ժամ ago