Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Wed, 14 Oct 2026 17:50:50 +0400


Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը երկամարտում:

Մինչև 23 տարեկանների 57 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 85 կգ և 90 կգ ծանրաձողերը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի:

Հայ ծանրորդուհին անգերազանցելի էր նաև հրում վարժությունում․ նա կատարեց երեք հաջող մոտեցում՝ գրանցելով 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունք և այստեղ ևս նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է 218 սմ հասակով 26-ամյա TikTok-ի աստղը, որը հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ տղամարդու հետ ամուսնանալով

Մահացել է 218 սմ հասակով 26-ամյա TikTok-ի աստղը, որը հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ տղամարդու…

9 րոպե ago

Հրապարակվել է ռեփերի սպանության կազմակերպչի դատավճիռը

Հրապարակվել է ռեփերի սպանության կազմակերպչի դատավճիռը Wed, 14 Oct 2026 18:30:22 +0400 Դուեյն «Քիֆի Դի»…

16 րոպե ago

Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները

Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները Wed, 14 Oct 2026 18:15:27 +0400 Արդյոք հե՞շտ է լինել…

31 րոպե ago

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան Wed, 14 Oct 2026 18:08:15 +0400 ՀՀ…

39 րոպե ago

Կարևոր փորձություն է սպասվում

Կարևոր փորձություն է սպասվում Wed, 14 Oct 2026 18:01:56 +0400 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն…

45 րոպե ago

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել Wed, 14 Oct 2026 18:00:24 +0400 «Ռուսական…

46 րոպե ago