Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը

Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը

Thu, 15 Oct 2026 11:32:51 +0400


ՔՊ֊ի դուռն ու լուսամուտը

Եկեղեցու գործերը քննող Ազգային ժողովի ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում։

Այսօր No. 1 փորձության օրն է։

Եվ այսպես, հունիսի 7֊ի իշխանազավթման նախօրեին, ՔՊ֊ականներն ի դեմս Արայիկ Հարությունյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիլոլ Փաշինյանի, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են «հայկական եկեղեցու դռան փեղկ»։

Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ, որի կապակցությամբ 10 օր առաջ հաղորդում եմ ներկայացրել իրավապահ մարմիններին` քրեական ցործ հարուցելու, նախաքննություն սկսելու և վերոնշյալ երեք անձանց գույքի վրա կալանք սահմանելու համար, հաշվի առնելով, որ նույն հանցավոր եղանակով պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։

Քրեական գործ հարուցելու հաղորդման փաթեթը կհասցեագրվի Ռուբեն Ռուբինյանին` ծանոթանալու և հանձնաժողովի անդամներին ներկայացնելու համար։

Հանձնաժողովի երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը, քանի որ հաջորդիվ բացահայտումների ու փաստերի հրապարակումից հետո հանձնաժողովի անդամներին տրվելու են, մեղմ ասած, շատ վատ բնութագրումներ։
Հիշեք, որ նախապես զգուշացրել եմ։

Հայկ Դեմոյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հունգարիան Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի

Հունգարիան Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի Fri, 16 Oct 2026 22:30:21 +0400 Հունգարիան կշարունակի մարդասիրական…

19 րոպե ago

Netflix-ը կրճատում է մոտ 1000 աշխատատեղ

Netflix-ը կրճատում է մոտ 1000 աշխատատեղ Fri, 16 Oct 2026 22:23:36 +0400 Netflix-ը նախատեսում է…

25 րոպե ago

3 անգամ մրցույթ են հայտարարել` դիմող չի եղել

3 անգամ մրցույթ են հայտարարել` դիմող չի եղել Fri, 16 Oct 2026 22:15:43 +0400 Բերդի…

33 րոպե ago

Լեգենդար բռնցքամարտիկը մուրում է փողոցում

Լեգենդար բռնցքամարտիկը մուրում է փողոցում Fri, 16 Oct 2026 22:00:34 +0400 Բռնցքամարտի Օլիմպիական եռակի չեմպիոն…

48 րոպե ago

«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունի

«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունի Fri, 16 Oct 2026 21:46:42 +0400 Latest news from Հրապարակ…

1 ժամ ago

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Fri, 16 Oct 2026…

1 ժամ ago