Համաժողովրդական քվեարկությունից, այդ դեպքում, հնարավոր չի լինի խուսափել
Thu, 15 Oct 2026 11:50:51 +0400
Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ է քննարկվում։ Այս մասին հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կողմերի ներկայացուցիչները կառուցողական են տրամադրված։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների փոխանակում, Միրզոյանը վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հայտնած դիրքորոշումը։
Նախարարի խոսքով՝ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված պետք է փոխանցվի մեկ այլ պետության, դրա դիմաց տարածք ստանալու հարցը ենթադրում է համաժողովրդական քվեարկություն։ Նա նշել է, որ նման դեպքում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունից հնարավոր չի լինի խուսափել։