Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

Thu, 15 Oct 2026 13:26:49 +0400


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դեռևս չլուծված հարցեր կան, մասնավորապես՝ մարդասիրական ոլորտում։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդները։
«Գիտեք, որ մարտահրավերներ դեռ մնում են, մասնավորապես՝ մարդասիրական հարթությունում։ Բնականաբար, այսօր այդ մասին խոսել ենք»,– ասաց Կասիսը։

Նրա խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Կասիսը նշել է, որ Շվեյցարիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ձևավորված դրական դինամիկան և տեղում արձանագրված խաղաղությունը։

«Արձանագրված հաջողությունները ցույց են տալիս, որ կայուն խաղաղությունն արդեն հնարավոր է։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար»,– ընդգծեց նա։

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հորդորեց շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու դրա դրույթների իրականացմանը։ Նա նաև շեշտեց, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերն էլ նման ցանկություն հայտնեն։ Կասիսի խոսքով՝ Շվեյցարիան կարող է օգտակար լինել երկխոսության կազմակերպման և խաղաղության հաստատման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

27 րոպե ago

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400 ԲՀԿ…

36 րոպե ago

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին Thu, 15 Oct 2026 23:45:13 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում…

39 րոպե ago

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել Thu, 15 Oct 2026 23:30:51 +0400 Միացյալ Նահանգներում օդաչուն…

53 րոպե ago

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով Thu, 15 Oct…

1 ժամ ago

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu,…

1 ժամ ago