ՀՀ խնդիրն ուկրաինացումը եւ գուբերնիզացումը չէ

ՀՀ խնդիրն ուկրաինացումը եւ գուբերնիզացումը չէ

Thu, 15 Oct 2026 18:45:08 +0400


Որքան անհեթեթ են Հայաստանին գուբերնիա դառնալով վախեցնելու՝ արեւմտյան որոշ շրջանակների եւ նրանց հայաստանյան սատելիտների պնդումները, այդքան էլ անհեթեթ են Հայաստանին Ուկրաինա դառնալով վախեցնելու՝ ռուսաստանյան որոշ շրջանակների եւ իրենց սատելիտների փորձերը։ Հայաստանի այսօրվա խնդիրը ո՛չ իր գուբերնիա չդառնալը եւ ո՛չ էլ չուկրաինացվելը չէ, այլ գուբերնիա չդառնալու եւ չուկրաինացվելու համար բացված տնտեսական եւ ռազմաքաղաքական նոր հնարավորությունները տեսնելն ու իրացնելն է:
Այս իմաստով, եթե մենք այսօր ասում ենք, որ ոչ միայն Նիկոլն ու իր կառավարությունը, այլ նաեւ ողջ քաղաքական դասը պետք է հեռանան, ապա դա չենք ասում այն բանի համար, որ տեսնում ենք, որ եթե իրենց մի մասը երկիրը գուբերնիա չդարձնելու անվան տակ պատրաստ է Ուկրաինա դարձնել, ապա մյուս մասն էլ, իր հերթին, երկիրն Ուկրաինա չդարձնելու հիմնավորմամբ, կարող է նրա գուբերնիա լինելուն համաձայնել, այլ ասում ենք նրա համար, որ տեսնում ենք, որ այս երկրի այսօրվա քաղաքական դասը, չգուբերնիզացվելուն եւ չուկրաինացվելուն տանող հնարավորությունները տեսնելու եւ դրանք արագ ու արդյունավետորեն օգտագործելու փոխարեն, զբաղված է չուկրաինացվելու ու չգուբերնիզացվելու լոզունգներով, բայց Հայաստանը հա՛մ գուբերնիզացնելու, հա՛մ էլ ուկրաինացնելու ճանապարհով է տանում:

Սակայն, ինչպես Արեւմուտքը՝ իր հայաստանյան սատելիտներով, այնպես էլ Ռուսաստան՝ իր սատելիտներով, պետք է հասկանան, որ Հայաստանում հասարակական սպասումներն այսօր այնպիսին են, որ նրանք այլեւս թույլ չեն տա, որ երկրում իշխանության գա մի ուժ, որը Հայաստանին գուբերնիա կամ Ուկրաինա դառնալով կվախեցնի: Եթե Հայաստանում նոր իշխանություն պետք է գա, ապա նա չի գա, որպեսզի Հայաստանի գուբերնիզացումը կամ ուկրաինացումը կանխի: Այդպիսի բան չի կարող լինել եւ չի լինի: Չի լինի, որովհետեւ այսօրվա Հայաստանի թե՛ գուբերնիզացումը, թե՛ ուկրաինացումը հիմնազուրկ եւ իրականության հետ կապ չունեցող քաղաքական պատմություններ են: Այսօրվա Հայաստանի համար իրական քաղաքականությունը չի սկսվում ու ավարտվում գուբերնիզացման եւ ուկրաինացման միջեւ ընտրություն կատարելով: Այսօրվա Հայաստանի համար իրական քաղաքականությունն սկսվում եւ վերջանում է չգուբերնիզացվելու եւ չուկրաինացվելու համար բացված տնտեսական եւ ռազմաքաղաքական նոր հնարավորությունները տեսնելուց ու դրանք արդյունավետ իրացնելուց։

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

26 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

40 րոպե ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

56 րոպե ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

1 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

1 ժամ ago