300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել

300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել

Fri, 16 Oct 2026 16:00:02 +0400


Եվրամիության անդամ մի քանի երկրներ նախկինի նման առաջարկում են բռնագրավել ԵՄ տարածքում գտնվող ռուսական ակտիվները։ Սակայն ԵՄ-ն կարիք ունի դրա հետ կապված պլանի, թե ինչպես կարելի է մեղմել ֆինանսական ռիսկերը, եթե նման որոշում կայացվի։ Այս մասին հայտարարել է եվրադիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը, Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ։ Կալասը ասել է, որ Ռուսաստանի՝ ԵՄ տարածքում ունեցած ակտիվների բռնագրավման թեման շարունակում է «ապրել» ԵՄ-ում։

Առայժմ դեռ կարող է միայն ասել, որ ԵՄ առաջնորդների մոտ կա համաձայնություն, որ ԵՄ տարածքում եղած ռուսական սուվերեն ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ռեպարացիաներ չի վճարել։ Սակայն կան ԵՄ անդամ երկրներ, որոնք պնդում են, որ այդ ակտիվները պետք է բռնագրավվեն։ ԵՄ-ն սակայն չունի հստակ պատկերացում եւ պլան, թե ինչպես կարող է դա անել եւ ինչպես մեղմել դրա հետեւանքով իրենց համար առաջանալիք ֆինանսական ռիսկերը։ Կալասը նաեւ ասել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման համար Մոսկվան պետք է խոսի Բրյուսելի՝ ԵՄ հետ, եւ ոչ թե Վաշինգտոնի, քանի որ ԵՄ-ն է սահմանել սանկցիաների մեծ մասը ՌԴ դեմ եւ սառեցրել ամենամեծ ծավալի ռուսական ակտիվները։ ԵՄ-ն եւ «Յոթի խմբի» երկրները ընդհանուր առմամբ սառեցրել են ռուսական 300 միլիարդ եվրոյի ակտիվներ, որոնցից մոտ 180 միլիարդ եվրոն պահվում է Euroclear-ի բելգիական դեպոզիտարիումում։ Դեպոզիտարիումը բազմաթիվ անգամներ է հանդես եկել ռուսական ակտիվների բռնագրավման դեմ, նախազգուշացնելով, որ դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանն էլ կարող է բռնագրավել բելգիական կամ եվրոպական ակտիվները դատական կարգով՝ աշխարհի այլ ռեգիոններից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր Fri, 16 Oct 2026 23:55:41…

1 ժամ ago

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել Fri, 16 Oct 2026 23:45:58 +0400 Ալբանիայում…

1 ժամ ago

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ Fri, 16 Oct 2026 23:30:58 +0400…

2 ժամ ago

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները Fri, 16…

2 ժամ ago

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին Fri, 16 Oct 2026 23:15:22 +0400 Չինաստանը որեւէ կերպ…

2 ժամ ago

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ Fri, 16 Oct 2026 23:13:56 +0400…

2 ժամ ago