Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման

Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման

Fri, 16 Oct 2026 18:02:03 +0400


Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ Նորին Սրբությունը կարևորեց նաև կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և ի նպաստ միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։

Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ Հայոց Հայրապետը գնահատեց «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ընդգծեց, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին աշխարհասփյուռ հայության կյանքում Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, միջկրոնական հարաբերություններին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

2027 թվականն ինչ կենդանու տարի է

2027 թվականն ինչ կենդանու տարի է Fri, 16 Oct 2026 23:08:55 +0400 2027 թվականը, ըստ…

8 րոպե ago

Գերմանացի մասնագետը ռեկորդ է սահմանել ֆուտբոլային գլխավոր մարզիչների շարքում

Գերմանացի մասնագետը ռեկորդ է սահմանել ֆուտբոլային գլխավոր մարզիչների շարքում Fri, 16 Oct 2026 23:00:00 +0400…

17 րոպե ago

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Fri, 16 Oct 2026 22:45:13 +0400 Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում…

31 րոպե ago

Հունգարիան Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի

Հունգարիան Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի Fri, 16 Oct 2026 22:30:21 +0400 Հունգարիան կշարունակի մարդասիրական…

46 րոպե ago

Netflix-ը կրճատում է մոտ 1000 աշխատատեղ

Netflix-ը կրճատում է մոտ 1000 աշխատատեղ Fri, 16 Oct 2026 22:23:36 +0400 Netflix-ը նախատեսում է…

53 րոպե ago

3 անգամ մրցույթ են հայտարարել` դիմող չի եղել

3 անգամ մրցույթ են հայտարարել` դիմող չի եղել Fri, 16 Oct 2026 22:15:43 +0400 Բերդի…

1 ժամ ago