Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման

Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման

Fri, 16 Oct 2026 18:02:03 +0400


Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ Նորին Սրբությունը կարևորեց նաև կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և ի նպաստ միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։

Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ Հայոց Հայրապետը գնահատեց «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ընդգծեց, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին աշխարհասփյուռ հայության կյանքում Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, միջկրոնական հարաբերություններին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

3 անգամ մրցույթ են հայտարարել` դիմող չի եղել

3 անգամ մրցույթ են հայտարարել` դիմող չի եղել Fri, 16 Oct 2026 22:15:43 +0400 Բերդի…

9 րոպե ago

Լեգենդար բռնցքամարտիկը մուրում է փողոցում

Լեգենդար բռնցքամարտիկը մուրում է փողոցում Fri, 16 Oct 2026 22:00:34 +0400 Բռնցքամարտի Օլիմպիական եռակի չեմպիոն…

24 րոպե ago

«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունի

«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունի Fri, 16 Oct 2026 21:46:42 +0400 Latest news from Հրապարակ…

38 րոպե ago

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Fri, 16 Oct 2026…

40 րոպե ago

Ողբերգական դեպք Գյումրիում. ՀԷՑ-ի աշխատակից է մահացել

Ողբերգական դեպք Գյումրիում. ՀԷՑ-ի աշխատակից է մահացել Fri, 16 Oct 2026 21:43:30 +0400 Հոկտեմբերի 15-ին՝…

41 րոպե ago

Ալիևի հագով չի Հայաստանի դեմ պատերազմ սկսելը․ Վովա Վարդանով

Ալիևի հագով չի Հայաստանի դեմ պատերազմ սկսելը․ Վովա Վարդանով Fri, 16 Oct 2026 21:30:58 +0400…

54 րոպե ago