Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին
Fri, 16 Oct 2026 23:15:22 +0400
Չինաստանը որեւէ կերպ չի օգնել Իրանին ռազմական առումով՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից իրականացված ռազմական օպերացիայի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը։ Տարածված հայտարարության մեջ նաեւ ասված է, որ մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ չունեն փաստական հենք։ Հայտարության մեջ նաեւ ասված է, որ Չինաստանը որպես պատասխանատու տերություն, մշտապես գործում է հանուն խաղաղության եւ կոչ է անում բոլոր կողմերին ընթանալ Պարսից ծոցում հնարավորինս շուտ խաղաղության վերականգնման եւ հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղիով։