«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը

«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը

Sat, 17 Oct 2026 08:15:19 +0400


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնդի կառավարական առանձնատուն։ Մինչ այդ նա բնակվում էր Երեւանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Ի դեպ, կառավարական առանձնատանը վերջին տարիներին ընդամենը 4 անձ է բնակվել` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը եւ Ալեն Սիմոնյանը: Այժմ Սիմոնյանին փոխարինել է Ռուբինյանը, չնայած օրենքը թույլատրում է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին՝ բնակություն հաստատել կառավարական առանձնատների տարածքում: Սիմոնյանն օգոստոսին է լքել առանձնատունը, իսկ Ռուբինյանը սեպտեմբերին է տեղափոխվել կառավարական կեցավայր: Այստեղ բնակվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, եւ սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար: Նա կարող է հրավիրել նաեւ այլ անձանց, ում համար օրենքը նման արտոնություն չի նախատեսում: Դա նշանակում է, որ վարչապետը կարեւորում է տվյալ անձնավորությանը եւ աշխատանքից դուրս շփումներ էլ է ունենում նրանց հետ: Հիշեցնենք, որ 2025թ. բյուջեով «Կառավարական առանձնատներ» ՊՈԱԿ-ին բյուջեից 621 մլն դրամ է հատկացվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

20 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

23 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

35 րոպե ago

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա Sun, 08 Nov 2026 12:00:38 +0400…

50 րոպե ago

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը Sun, 08 Nov 2026 11:45:32 +0400 Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում Sun, 08 Nov 2026 11:37:04 +0400 Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին,…

1 ժամ ago