«Հրապարակ»․ Եվրոպան նորից երես է թեքում Փաշինյանից

«Հրապարակ»․ Եվրոպան նորից երես է թեքում Փաշինյանից

Sat, 17 Oct 2026 11:00:03 +0400


Ամիսներ շարունակ COP17-ի համաաժողովը Հայաստանում անցկացնելու նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ` իշխանություններն այն դարձրել էին քարոզչական դրոշակ եւ ծածանում էին իրենց շնորհիվ իբրեւ թե ամրապնդված Հայաստանի ինքնիշխանության լոզունգը: Թմբկահարում էին, թե շուտով մեր երկրում անցկացվելու է համաշխարհային մակարդակի կարեւորագուն միջոցառում եւ Հայաստան են ժամանելու եվրոպական ու այլ պետությունների առաջնորդներ։ Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցող Հայաստանում անցկացվող COP17-ի` առաջնորդների գագաթնաժողովին չի ժամանել եվրոպական պետության գեթ մեկ առաջնորդ։ Եվրահանձնաժողովը ներկայացված էր փոխնախագահ–եվրահանձնակատարի մակարդակով։ Փոխարենը ներկա էին Ղազախստանի, Ղրղզստանի, Թուքրմենաստանի, Իրանի, Տաջիկստանի նախագահերը, Վրաստանի վարչապետը, մի շարք այլ պետություններից ժամանած պաշտոնյաներ։

Եվրոպացի առաջնորդների բացակայությունը կամ ոմանց կարծիքով` բոյկոտը, անմիջապես քննարկման նյութ դարձավ քաղաքական շրջանակներում: Որոշ տեղեկություններով նաեւ իշխանական թիմում են ծանր տարել այս փաստը եւ կարծում են, որ իրենց առաջնորդի արկածախնդիր պահվածքը՝ օրվա կուրսով մի օր արեւմտամետ, հաջորդ օրը` ռուսամետ խաղերն են դրա պատճառը եւ Եվրոպայում էլ են դա տեսնում, հասկանում։
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Փաշինյանն ու իր թիմը կրկին թեքվել են դեպի Ռուսաստան՝ թերեւս տեղի տալով ՌԴ սպառնալիքներին, որ նոյեմբերի 1-ից նաեւ Հայաստանի գազամատակարարումը կդադարեցնի, հայ–ռուսական հարաբերություններն այնքան են մերձեցել, որ երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե այդ հարաբերությունները եղբայրական են, մինչդեռ հեղափոխականները տարիներ շարունակ ծաղրում, քննադատում էին նախկիններին, թե Ռուսաստանին մեծ եղբոր տեղ էիք դրել, բայց նրանք մեր բարեկամները չեն։

Եվրոպացի առաջնորդների բացակայության փաստին երեկ անդրադարձավ նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը՝ հեգնելով. «Մենք ուրախ ենք, որ մեր երկիր են այցելել Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Իրանի ղեկավարները և Զանզիբարի նախագահը: Մենք զգում ենք, թե եվրաինտեգրման ինչ խոր պրոցեսներ են գնում Հայաստանում։ Եվրոպական միության երկրների ուշադրությունը շատ է երևում»։

Այս քննադատություններն անարձագանք չմնացին, ՔՊ–ից Սարգիս Խանդանյանն իրավիճակը փրկելու փորձ արեց․ «Կարապետյանների ընտանիքն ու նրանց ընտանեկան օգտագործման կուսակցությունը երևի մայիսին էնքան խառն էին «գաղտնի պլան» մշակելով կամ «պոպոխություն» բերելով (ենթադրաբար Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ հրահրելու տեսքով), որ չեն նկատել մայիսի սկզբին Հայաստան ժամանած եվրոպական ԲՈԼՈՐ առաջնորդներին: COP17-ի բեյջերի թելերը չափելիս էլ բաց են թողել ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցների տրամադրումը` բացառիկ արտոնություն անդամակցության հայտ չներկայացրած և թեկնածուի կարգավիճակ չունեցող երկրի համար: Եթե հրաշքով պարզեն նաև, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որ ԵՄ հետ վարում է վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն, բոլորովին կխճճվեն եվրաինտեգրման իրենց ուրույն օրակարգում»:

Խանդանյանը հիշեցրել է ընտրություններից առաջ Հայաստանում անցկացված քաղաքական ժողովը, որին իսկապես մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ էին ներկա, այդ միջոցառումն, ըստ էության, քաղաքական, նախընտրական աջակցություն էր Փաշինյանին` Արեւմուտքն ամեն գնով ուզում էր Փաշինյանի իշխանության վերարտադրումն ապահովել, որպեսզի իրագործի ՌԴ–ի նկատմամբ իր ծրագիրը, այն է՝ Փաշինյանի միջոցով ՌԴ–ին դուրս մղի մեր տարածաշրջանից: Հիմա, երբ Փաշինյանը կրկին «սիլբիլի» է սկսել Պուտինի հետ, Արեւմուտքը բացահայտ ցույց է տալիս, որ Հայաստանն իրեն բացարձակ չի հետաքրքրում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

3 ժամ ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

4 ժամ ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

4 ժամ ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

4 ժամ ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

4 ժամ ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

5 ժամ ago