Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը

Sat, 17 Oct 2026 15:00:15 +0400


Հոլիվուդյան դերասան և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիայի ստեղծումը, որի նախաձեռնողներն են Հայաստանը և Կոլումբիան: Այս մասին նա գրել է «Ինստագրամի» իր էջում՝ մեկնաբանելով COP17 համաժողովի շրջանակում հայտարարված որոշումները:

«Անհետացման կանխումն այլևս բավարար չէ: Մենք պետք է անհետացման եզրին գտնվող տեսակները փրկենք կործանումից և վերականգնենք դրանց պոպուլյացիաները: ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովում (COP17) հնչած հայտարարությունները վկայում են այս ուղղությամբ գործելու գլոբալ պատրաստակամության մասին», — գրել է Դի Կապրիոն:

Նա նշել է, որ 17 երկիր՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ, միացել են Անհետացող տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային (Coalition of Action to Recover Endangered Species, CARES): Նախաձեռնության մասնակիցները հանձնառություն են ստանձնել արագացնել ջանքերը անհետացումները կանխելու և պոպուլյացիաների վերականգնման գործում արդյունքների հասնելու ուղղությամբ:
Դի Կապրիոն նաև հայտնել է, որ 9 բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, ներառյալ նրա Re:wild բնապահպանական կազմակերպությունը, ձևավորել են Տեսակների վերականգնման ալյանս (Species Recovery Alliance):

Ալյանսի մասնակիցները համատեղ պարտավորվել են հինգ տարվա ընթացքում հատկացնել և համաձայնեցնել ավելի քան 500 միլիոն դոլարի ֆինանսավորում ամբողջ աշխարհում այն տեսակների վերականգնման համար, որոնք դասվում են «վայրի բնության մեջ անհետացած», «կրիտիկական վիճակում գտնվող» (լիակատար անհետացման եզրին գտնվող) և «անհետացման սպառնալիքի տակ գտնվող» կատեգորիաներին:
«Այս երկու առանձին նախաձեռնություններին միավորում է ընդհանուր նպատակը՝ օգնել աշխարհում առավել խոցելի տեսակների վերականգնմանը: Դրա համար անհրաժեշտ են կայուն ներդրումներ, համակարգված բնապահպանական գործողություններ և երկարաժամկետ նվիրվածություն», – ընդգծել է դերասանը:
Դի Կապրիոն շնորհավորել է նոր նախաձեռնությունների հիմնադիր հանդիսացող կառավարություններին և կազմակերպություններին:
Հիշեցնենք` Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19–30-ը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից Sat, 07 Nov 2026 09:15:46…

16 րոպե ago

Ձախողում` բոլոր ոլորտներում

Ձախողում` բոլոր ոլորտներում Sat, 07 Nov 2026 09:00:40 +0400 Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը Sat, 07 Nov 2026…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400 Եթե իշխող թիմում սկզբում…

1 ժամ ago