Հասան Լուվրին
Mon, 19 Oct 2026 14:15:26 +0400
Փարիզի հանրահայտ Լուվրի թանգարանն այսօր հայտնվել է բողոքի ակցիայի կենտրոնում․ ցուցարարները փակել են թանգարանի մուտքերը՝ աջակցություն հայտնելով Ֆրանսիայում ավագ դպրոցականների շարժմանը։
Թանգարանի մերձակայքում հավաքված մասնակիցները փակել են շենք տանող բոլոր մուտքերը՝ սահմանափակելով այցելուների մուտքը։ Դեպքը տեղի է ունենում Ֆրանսիայում շարունակվող սոցիալական դժգոհությունների ֆոնին, երբ տարբեր խմբեր իրենց բողոքն են արտահայտում կյանքի թանկացման և գնաճի դեմ։
Բողոքի ակցիաները Ֆրանսիայում լայն թափ էին ստացել հոկտեմբերի 17-ից։ Դրանք ուղեկցվել էին ցուցարարների և իրավապահների բախումներով, ինչպես նաև հասարակական կարգի խախտումներով։ Որոշ վայրերում վնասվել ու թալանվել էին առևտրային օբյեկտներ, այրվել՝ ավտոմեքենաներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։