Մակրո՛ն, Նիկոլը քո Մուկուչյանն է, զանգի՛ր ու կանչի՛ր

Մակրո՛ն, Նիկոլը քո Մուկուչյանն է, զանգի՛ր ու կանչի՛ր

Mon, 19 Oct 2026 16:45:24 +0400


Նիկոլ Փաշինյանի դուխին տարել էին՝ մինչև հիմա դատ է գնում։ Ֆրանսիան կրակների ու ավերածությունների մեջ է, իսկ Մակրոնը դեռ նոր է հայտարարություն անում։

«Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել՝ անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում»։

Մակրո՛ն, մի հատ զանգիր ընկերոջդ՝ Նիկոլին։ Ասա՝ Նիկոլ ջան, մի քիչ փորձդ փոխանցիր։ Մեզ մոտ էլ ժողովուրդը դժգոհում է, փողոց է դուրս գալիս, իշխանության դեմ բողոքում։ Դու ո՞նց ես անում, որ ցուցարարների հետ լեզու գտնելու փոխարեն՝ նրանց հետ լեզու են գտնում ոստիկաններն ու իրավապահները։ Ի՞նչ միջոցներ են պետք, որ մարդը փողոց դուրս գալուց առաջ մի լավ մտածի՝ արժե՞ արդյոք։

Նիկոլը, վստահ եմ, չի մերժի իր եվրոպացի ընկերոջը։ Չէ՞ որ ժողովրդավարության առաջամարտիկների միջև փորձի փոխանակումը ողջունելի է։ Մանավանդ որ Մակրոնն էլ ժամանակին փորձի փոխանակման կարգով օգնել է հայ գործընկերոջը՝ Արցախի հարցի լուծման գործում։ Հիմա ժամանակն է, որ Նիկոլն էլ փոխադարձաբար մի բանով օգտակար լինի։

Կբացատրի, թե ինչպես կարելի է սեփական իշխանության դեմ բողոքը ներկայացնել իբրև պետականության դեմ ոտնձգություն, իսկ իշխանության քննադատին՝ իբրև ազգային շահերին սպառնացող վտանգ։ Ինչպես կարելի է դժգոհ քաղաքացուն չլսել, բայց շատ լավ լսել նրա ձեռքերի ոլորման ձայնը։

Այնպես որ՝ զանգիր ընկերոջդ։ Թե չէ ընկել, հայտարարություններ ես անում, իսկ մարդը կողքիդ է՝ փորձով, ֆեյքային բանակով, մահապարտ ոստիկաններով։ Մի խոսքով՝ ամբողջական վարպետության դաս։ Իսկ դու դեռ ելույթներ ես ունենում։
Ասում ես՝ բռնությունը չի կարելի շփոթել օրինական սոցիալական պահանջների հետ։ Ասում ես՝ մարդկանց դժգոհությունները պետք է լսելի լինեն։ Ասում ես՝ ոչինչ չի արդարացնում բռնությունը, բայց քաղաքացիների պահանջները պետք է քննարկվեն։ Քո հայ ընկերը քաղաքականության ավելի գործնական դասեր է տալիս։ Երբ իշխանությանն ուղղված շատ լուրջ հարցեր են հնչում, նա դրանց պատասխանելու փոխարեն հարցը բարձրացնողներին «պառկեցնում է ասֆալտին» ու ձերբակալում։ Որոշ հարցերի պատասխանն ասֆալտից է ստանում։

Քանի ուշ չէ՝ զանգիր, թե չէ ֆրանսիական փողոցներն էլ Նիկոլ կկանչեն։ Երևի հիշում եք, թե ինչպես էր Բարաք Օբաման նախագահական ընտրություններում օգտվել Տիգրան Մուկուչյանի շնորհաշատությունից։
Դե ինչ, Մակրո՛ն, դու էլ հո Օբամայից պակա՞սը չես։ Մակրո՛ն, Նիկոլը քո Մուկուչյանն է, զանգի՛ր ու կանչի՛ր։ Միայն թե այս անգամ ընտրությունների հարցով չէ՝ փողոցների։

Զանգի՛ր ու կանչի՛ր։ Մարդը փորձ ունի։ Մեծ փորձ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում Sun, 08 Nov 2026…

15 րոպե ago

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400 Թուրքիայի…

30 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

45 րոպե ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

60 րոպե ago

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում…

1 ժամ ago

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման Sun, 08 Nov 2026 18:45:12 +0400 Ռուսաստանի 10 շրջաններ…

2 ժամ ago