Երբ եւ որտեղ կկայանա Մոսկվա-Պեկին-Վաշինգտոն գագաթնաժողովը

Երբ եւ որտեղ կկայանա Մոսկվա-Պեկին-Վաշինգտոն գագաթնաժողովը

Mon, 19 Oct 2026 17:30:25 +0400


Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը հնարավոր են համարում եռակողմ գագաթնաժողովի անցկացումը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Wall Street Journal-ի փոխանցմաmb։ Կրեմլի խոսնակն ասել է, որ հստակ ընկալում առ այն, որ նման հանդիպում պետք է կայանա, կամ ինչ օրակարգով, դեռ չկա։ Սակայն բոլոր երեք կողմերն էլ ընդունում են, որ նման գագաթնաժողովի անցկացման տեսական անհրաժեշտությունը եւ հնարավորությունը կա։ Հնարավոր է, որ նման հանդիպում տեղի ունենա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը, ըստ ՌԴ նախագահ Յուրի Ուշակովի, քննարկվել է ՌԴ եւ Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ծինփինի՝ վերջին հանդիպման ժամանակ։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր նաեւ, որ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Պուտինն ու Թրամփը քննարկել են եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունները՝ Չինաստանի մասնակցությամբ։ Նման բարձր մակարդակի միջոցառման անցկացման հարցն ակտուալ է։ Միաժամանակ, ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության համաձայն, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Մոսկվա-Պեկին-Վաշինգտոն պետությունների առաջնորդների մակարդակով հանդիպման անցկացումը գտնվում է նախապատրաստական փուլում։ Ռուբիոն ասել է, որ բանակցություններն այդ օրակարգով տեղի են ունեցել։ Թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, պետքարտուղար Ռուբիոն չի բարձրաձայնել, սակայն ընդգծել է, որ նախագահ Թրամփը կարեւորում է բոլոր ջանքերի գործադրումը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության դադարեցման համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել Tue, 20 Oct 2026 08:10:12 +0400 Աշխատանքի եւ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը

«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը Tue, 20 Oct 2026 08:05:56 +0400 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝…

12 րոպե ago

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Tue, 20 Oct 2026 08:00:00…

18 րոպե ago

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են Mon, 19 Oct 2026 23:45:53 +0400 Ապրանքանիշերը տարիներ…

9 ժամ ago

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով Mon, 19 Oct 2026 23:38:13 +0400 «Ես» ամսագրի հեղինակ և…

9 ժամ ago

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան Mon, 19 Oct…

9 ժամ ago