Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Mon, 19 Oct 2026 22:45:26 +0400


Yerevan Today–ը գրում է. «Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։

Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, իսկ 18։30-ին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։

Ո՞վ է դատավոր Արամ Գրիգորյանը

Արամ Գրիշայի Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1984–1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։2007–2013 թվականներին աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ, 2013–2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2018–2021 թվականներին կրկին աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական, իսկ 2021–2022 թվականներին եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։

2022 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։Գրիգորյանը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել մի շարք աղմկահարույց գործերի քննության ընթացքում, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանի գործերով։

HelpCourt.am-ի՝ կայքում հրապարակված տվյալներով՝ Գրիգորյանի վարկանիշը 15 է։

Ո՞վ է դատավոր Վարդգես Ստեփանյանը

Վարդգես Արամի Ստեփանյանը 32 տարեկան է՝ Սևան քաղաքից, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2022 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

2018–2020 թվականներին աշխատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի իրավաբանական ստորաբաժանումներում, 2020–2021 թվականներին՝ Ազգային ժողովում՝ որպես փորձագետ։ 2021–2023 թվականներին աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ նույն պաշտոնում։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։

Ստեփանյանը նույնպես քննել է հանրային ուշադրության արժանացած գործեր։ Մասնավորապես՝ 2026 թվականի մարտի 13-ին նա որոշել է մեկ ամսով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։

HelpCourt.am-ի հրապարակած տվյալներով՝ Ստեփանյանի վարկանիշը 0 է։

Նշենք, որ 2 դատավորն էլ իրենց դատավորի կարիերան սկսել են Նիկոլ Փաշինյանի օրոք, Արամ Գրիշայի Գրիգորյանը դատավոր է նշանակվել 2022 թվականի հուլիսի 30-ին, Վարդգես Արամի Ստեփանյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը

«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը Tue, 10 Nov 2026 11:15:30 +0400 Շաբաթ…

14 րոպե ago

Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը

Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը Tue, 10 Nov 2026 11:05:03 +0400 Կալանավայրում ինֆարկտից…

25 րոպե ago

Լավ նորություն ունեմ․ հանրային ճնշումը տալիս է իր դրական ելքը

Լավ նորություն ունեմ․ հանրային ճնշումը տալիս է իր դրական ելքը Tue, 10 Nov 2026 10:56:46…

33 րոպե ago

«Հրապարակ». 600 երիտասարդ գրանցվել էր, անցել էր 250-ը

«Հրապարակ». 600 երիտասարդ գրանցվել էր, անցել էր 250-ը Tue, 10 Nov 2026 10:45:44 +0400 Վարչապետ…

44 րոպե ago

Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից

Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից Tue, 10 Nov 2026 10:32:05 +0400 Օլիմպիական…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Մենք այդ 44 օրվա մեջ ենք մնացել

«Հրապարակ»․ Մենք այդ 44 օրվա մեջ ենք մնացել Tue, 10 Nov 2026 10:15:04 +0400 6…

1 ժամ ago