«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը

«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը

Tue, 20 Oct 2026 08:05:56 +0400


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ աշխատանքից ազատ­վեց Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, որն այդ պաշտոնում վերանշանակվել էր օգոստոսի 28-ին՝ ընտրություններից հետո ձեւավորված նոր կառավարությունում։ Գագիկ Վանոյանը ղեկավարում է Պետական արարողակարգի ծառայությունը, որի գործառույթների մեջ է պետական մակարդակով պաշտոնական այցերի, ընդունելությունների եւ արարողակարգային միջոցառումների կազմակերպումը։ Թեպետ պաշտոնապես չհաղորդվեց պաշտոնանկության պատճառների մասին, սակայն կառավարության աղբյուրները հայտնում են, որ Վանոյանի հեռացման պատճառը COP17 միջոցառման կիքսն է․ այդ օրը Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Փաշինյանն անվանեց Ղազախստանի նախագահ, նա կարդում էր պրոտոկոլի՝ իրեն տրված թղթից: Հավանաբար, աշխատակազմն էր շփոթել, ինքն էլ մեխանիկորեն կարդում էր՝ հարուցելով նախագահ Ժապարովի զարմանքը, որը նկատելի է տեսանյութերում, եւ որն աղմուկի տեղիք տվեց։ Այս 8 տարում արարողակարգի մեծ թվով ղեկավարներ են կառավարությունում փոխվել` այս պաշտոնյան մշտապես քավության նոխազի դերում է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Wed, 21 Oct 2026 08:15:11 +0400 Իշխանափոխությունից հետո…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա Wed, 21 Oct 2026 08:10:24 +0400 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

«Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին Wed, 21 Oct 2026 08:05:10 +0400 Մեր տեղեկություններով, նախօրեին…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Wed, 21 Oct 2026 08:00:18 +0400 Փաշինյանի…

39 րոպե ago

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը Wed, 21 Oct…

42 րոպե ago

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ…

8 ժամ ago